Նարեկ Հարթունյանի ձերբակալությունը կապված է Երևանի ժամացույցների գործարանում նրան պատկանող բաժնետոմսերի վաճառքի հետ
«Նարեկացի» արվեստի միության տնօրեն Նարեկ Հարթունյանի ձերբակալությունը սերտորեն կապված է Երևանի ժամացույցների գործարանում նրան պատկանող 34% բաժնետոմսերի վաճառքի գործընթացի հետ։ Այսօր այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարել է Նարեկ Հարթունյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը։
Փաստաբանի խոսքերով՝ այժմ Հարթունյանների ամբողջ գույքի վրա արգելանք է դրած, ինչը խոչընդոտում է ընկերության գործունեությանը։ Հարուցված քրեական գործով Նարեկ Հարթունյանը մեղադրվում է պետությանը 111 մլն դրամ չվճարելու համար։«Ընկերությանտնօրենի, փոխտնօրենի, հաշվապահիձերբակալությամբփորձէարվումստիպելՀարթունյանին՝գնալիրբաժետոմսերիվաճառքին»,–նկատել է Նարեկ Հարթունյանի փաստաբանը։
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 9-ին՝ կեսգիշերին մոտ, Նարեկ Հարթունյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում է կայացրել:
Նարեկ Հարթունյանի ձերբակալությունը կապված է Երևանի ժամացույցների գործարանում նրան պատկանող բաժնետոմսերի վաճառքի հետ