Այսօրվա ասուլիսում լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը և «Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ահազանգել են կանանց նկատմամբ իրականացվող ընտանեկան բռնությունների վերաբերյալ։
Վերջերս «Hetq.am» կայքում երկու հոդված էր տեղադրվել երկու կանանց նկատմամբ կատարված բռնությունների մասին։ Նրանք երկուսն էլ հարս են գնացել Սանկտ–Պետերբուրգի նույն հայկական ընտանիք ու ենթարկվել անմարդկային կտտանքների ու անբացատրելի տանջանքների։
Առաջին կինը մի քանի տարի առաջ է ամուսնացել Դավիթ Զիրոյանի հետ և ամուսնության երեք տարիներից հետո տուն է վերադարձել հաշմանդամ դարձած, իսկ մեկ աչքն այլևս չի տեսնում։
Երկրորդ դեպքում Սանկտ–Պետերբուրգի հայկական ընտանիքը հարս է բերել Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ Մարիամին։ Նա 10 ամիս ենթարկվել է ծեծի, տանջանքների ու ոչինչ չի կարողացել անել, քանի որ գտնվել է խիստ հսկողության տակ և տնից դուրս չի եկել։ Այդպիսի անմարդկային արարքների հիմնական կատարողը եղել է Մարիամի սկեսուրը, ինչպես նաև սկեսրայրն ու ամուսինը։ Մարիամին հաջողվել է այդ կտտանքներից ազատվել միայն այն ժամանակ, երբ նա մի օր կարողացել է փախչել տնից և պատմել ռուս հարևանուհուն։ Զիրոյան ընտանիքը, մտավախություն ունենալով, թե Մարիամը կարող է այդ ամենի մասին պատմած լինել հարևանուհուն, նրան Հայաստան է ուղարկել։
Զարմանալին այն է, որ Դավիթ Զիրոյանը իր նկատմամբ հարուցված գործով դատապարտվել է ընդամենը երեք տարվա ազատազրկման, սակայն ոչ մի օր էլ բանտում չանցկացնելով՝ համաներմամբ ազատ է արձակվել։ Էդիկ Բաղդասարյանի խոսքերով՝ Զիրոյանները բավական ապահովված ընտանիք են և կարողացել են կաշառքի միջոցով փակել գործը։
Բանախոսները կարծում են, որ նման դեպքերը պետք է հանրային լայն հնչեղություն ստանան, որպեսզի դրանց առնչությամբ հարուցված գործերի փակումը կանխվի, և չլինեն նոր բռնության ենթարկվածներ՝ հուսահատված ու անկարող։
Ամուսնությո՞ւն, թե՞…

7or.am