Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ստորագրել է որոշում, ըստ որի փոփոխություն է կատարվել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի 2009թ. օգոստոսի 21-ի ՆՈ-003-4 որոշման մեջ: ՀՀ ԱԺ նախագահի 2009թ. օգոստոսի 21-ի «ՀՀ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ՆՈ-003-4 որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 21-րդ կետը շարադրվելէ հետեւյալ խմբագրությամբ.
«21. Հավատարմագրված լրագրողի մուտքն Ազգային ժողովի նստավայր ազատ է աշխատանքային օրերին, ինչպես նաեւ ոչ աշխատանքային օրերին անցկացվող այն միջոցառումների ընթացքում, որոնց մասին ծանուցում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ԱԺ նստավայրում լրագրողն իր աշխատանքը կազմակերպում է սույն կարգին եւ ԱԺ-ում սահմանված աշխատակարգի կանոններին համապատասխան»:
Որոշումը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Սամվել Նիկոյանը վերանայեց Հովիկ Աբրահամյանի որոշումը
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ստորագրել է որոշում, ըստ որի փոփոխություն է կատարվել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի 2009թ. օգոստոսի 21-ի ՆՈ-003-4 որոշման մեջ: ՀՀ ԱԺ նախագահի 2009թ. օգոստոսի 21-ի «ՀՀ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ՆՈ-003-4 որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 21-րդ կետը շարադրվելէ հետեւյալ խմբագրությամբ.
«21. Հավատարմագրված լրագրողի մուտքն Ազգային ժողովի նստավայր ազատ է աշխատանքային օրերին, ինչպես նաեւ ոչ աշխատանքային օրերին անցկացվող այն միջոցառումների ընթացքում, որոնց մասին ծանուցում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ԱԺ նստավայրում լրագրողն իր աշխատանքը կազմակերպում է սույն կարգին եւ ԱԺ-ում սահմանված աշխատակարգի կանոններին համապատասխան»:
Որոշումը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:7or.am