Քաղաքական

26.03.2025 18:04


Գիշերը կրակում են, երեխաները վախենում են, խնածախցիները՝ ադրբեջանական կրակոցների մասին (տեսանյութ)

Գիշերը կրակում են, երեխաները վախենում են, խնածախցիները՝ ադրբեջանական կրակոցների մասին (տեսանյութ)

Էստեղ կռիվ է, գիշերը անընդհատ կրակում են, տարբեր ժամերի են կրակում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սյունիքի մարզի Խնածախ գյւղի բնակիչներից 77-ամյա Գրենիկ Բաղդասարյանը:

«Կրակում են երեկոյան ժամը 9.30-ին, 11-ից հետո, գիշերը 3-ին: Իրենց քեֆին, երբ ուզում կրակում են: Եթե վաղը էլի մի կռիվ լինի, առաջին հերթին ավտոմատը վերցնելու եմ առաջ գնամ: Կնոջս էլ եմ վերցնելու, որ կռվի: Մի րոպե կնոջս թողեմ, գալու են վիզը կտրեն, հեթե տենց է, միասին կգնանք հարձակման՝ ինչ լինում է, թող լինի»,-ասաց նա:

Հարցին՝ իշխանություններից ի՞նչ եք ակնկալում, նա պատասխանեց. «Իշխանությունն ասում է՝ «սամ դնեվալնի, սամ խազյային»: Էգուց, որ ասեն՝ էս մարդուն եք ընտրելու, ընտրելու ենք: Ուզում է Փաշինյաը լինի, ուզում է՝ Քոչարյանը լինի»:

Խնածախցի կանանցից մեկն էլ նշեց. «Չենք ասում, որ գյուղի վրա կրակում են, ոչ էլ պոստերին են կրակում: Համենայնդեպս ձայները լսվում է մեր մոտ, ու դրանից էլ վախենում են, թե երեխաները, թե մեծերը: Երբ որ տրանսֆեր են կրակում, գիշերը օդում երևում է լույսը։

Կոնկրետ մեր երեխաները արդեն մեծ հասակի երեխաներ են, ամեն ինչից տեղյակ են, իրենց բացատրելու կարիք չկա: Ուղղակի երեխաները ամեն դեպքում վախենում են, մեծը որ մեծ է վախենում է, փոքրը ո՞նց չվախենա: Երեկ նստել, սպասում է, ասում է՝ կարակել նոր գնանք քնենք»:

Նշենք, որ այսօր Խնածախ են այցելել ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները:

Այս խորագրի վերջին նյութերը