Գյումրին՝ ազատ տնտեսական գոտի. Կարեն Սիմոնյանն առաջարկում է նոր հեռանկարներ քաղաքի զարգացման համար
Երեկ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության և «Մայր Հայաստան» դաշինքի անդամներով Գյումրիում էինք՝ աջակցելու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին։
Քաղաքում տիրող տրամադրությունները հուսադրող են․ մարդիկ մեծ հետաքրքրությամբ և ակնկալիքներով են հանդիպում մեր թեկնածուին՝ տեսնելով նոր, համապարփակ և խիստ հիմնավորված ծրագրեր ունեցող քաղաքական ուժ։
Գյումրիի մեր թիմակիցների կատարած քարոզչական աշխատանքը փաստում է, որ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ քաղաքը կարող է ստանալ զարգացման նոր մոդել՝ դառնալով ազատ տնտեսական գոտի։ Այս մոտեցումը ոչ միայն կխթանի տեղական բիզնեսի և արտադրության զարգացումը, այլև կստեղծի նախադեպ մյուս քաղաքների համար՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է քաղաքային ինքնակառավարման արդյունավետ գործիքներով հասնել իրական արդյունքների։
Գյումրին՝ լինելով Հայաստանի երկրորդ քաղաքը, հսկայական տնտեսական և մշակութային ներուժ ունի։ Սակայն այս ներուժը երկար տարիներ մնում է չիրացված՝ համակարգային փոփոխությունների պակասի և կենտրոնական իշխանությունների անուշադրության պատճառով։ «Մայր Հայաստան» ուժը Գյումրիի զարգացման հարցում առաջարկում է հստակ ճանապարհային քարտեզ, որը հիմնված է տնտեսության ազատականացման, նոր ներդրումների ներգրավման և քաղաքային ենթակառուցվածքների վերազինման վրա։
Ազատ տնտեսական գոտու ստեղծումը ոչ միայն կբացի նոր աշխատատեղեր, այլև կստեղծի բարենպաստ պայմաններ ձեռներեցների համար, որոնք ցանկություն կունենան ներդրումներ անել Գյումրիում՝ այն դարձնելով գործարար կենտրոն։
Մենք տեսնում ենք, որ գյումրեցիները պատրաստ են փոփոխությունների և հավատում են, որ Կարեն Սիմոնյանը և «Մայր Հայաստանը» կարող են առաջնորդել քաղաքը նոր հնարավորությունների ուղով։

#Մայր_Հայաստան
#Կարեն_Սիմոնյան
#Գյումրի
#քվեաթերթիկ_համար_4
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից