Մարքեթինգի «գուրուն» Բաքվում. Ադրբեջանը նույնիսկ այստեղ էլ նմանակում է hայերին
Շատերդ ձեր կյանքի ընթացքում երևի հանդիպած կլինեք այնպիսի դեպքերի, երբ անճաշակ և անտաղանդ հարևանը փորձում է նմանակել իր «կողքի հարևանին» և փորձում է ամեն ինչ կրկնելնրա հետևից` գնում է նույն մակնիշի ավտոմեքենան, բնակարանը վերանորոգում է նույն ոճով, կրում է նույն բրենդների հագուստները` մյուս հարևանների աչքերում դառնալով ծիծաղի առարկա:
Այսպիսի իրավիճակում է հայտնվել այսօր մեր արևելյան հարևան Ադրբեջանը, որը փորձում է իր բոլոր գործողություններով նմանվել հայերին: Հայտնի է, նոյեմբերի սկզբին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան էր ժամանել աշխարհում մարքեթինգի հիմնադիր համարվող պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերը` ներկայացնելու հատուկ մեր տարածաշրջանի համար մշակված «Մարքեթինգ 3.0» հայեցակարգը: Չանցավ նույնիսկ մեկ ամիս, և ադրբեջանական զլմ-ները հաղորդագրություն տարածեցին, որ «ադրբեջանցիների հրավերով Բաքու է ժամանում…. ռազմավարական մարկեթինգի «գուրու» Ջեք Թրաութը, որը Բաքվի բիզնես էլիտայի առջև հանդես կգա «Դիրքավորում աշխարհում» (Positioning around the World) մասթեր կլասով:
Անկասկած, Հայաստանում կամ Հայաստանի մասնակցությամբ տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, ցանկացած այսպիսի կարկառուն անձնավորության այցելությունը Հայաստան չեն կարող անտարբեր թողնել մեր արևելյան հարևաններին: Ահա այպես, ադրբեջանցիներին «անտարբեր չէր թողել» նաև ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժերար Դեպարդիեյի` Հայաստան այցելելու և որոշ հայկական բրենդներ գովազդելու մասին տեղեկատվությունը: Այստեղ էլ, այդ մասին հայտնի դառնալուց հետո մի քանի շաբաթ անց ադրբեջանական զլմ-ները հաղորդագրություն տարածեցին, որ Ժերար Դեպարդիեն կնկարահանվի «ադրբեջանական խոհանոցի» գովազդում, որը ցուցադրվելու է միջազգային մեծ հեղինակություն ունեցող հեռուստատեսություններով:
Ադրբեջանը չկարողացավ իրեն զսպել նաև Հայաստանում շախմատ մարզաձևի զարգացումը պետական մակարդակով հովանավորելու և շախմատը որպես պարտադիր առարկա դասավանդելու մտքի հարցում: Հայտնի է, որ այս տարվա սեպտեմբերից շախմատը որպես պարտադիր առարկա ներառվեց դպրոցական ծրագրում և այսօր արդեն դասավանդվում է հանրապետության բոլոր դպրոցներում: Դրան հետևեց ադրբեջանցիների «պատասխանը». ս.թ. հոկտեմբերի վերջին Ադրբեջանի կրթության և գիտության նախարարությունը հաղորդեց, որ նախարարությունում նիստ է հրավիրվել` նվիրված շախմատը երկրի հանրակրթական ուսումնական հաստատություններում որպես առանձին առարկա դասավանդելու վերաբերյալ: Անկասկած դա առաջին քայլն էր, և հիմքը ընդունելով վերոնշյալը` կարելի է ենթադրել, որ մոտակա տարիներին Ադրբեջանի դպրոցներում շախմատը ևս պարտադիր առարկա կդառնա: Նշեմ նաև, որ օգտվելով հարմար առիթից` ադրբեջանցիները շախմատը «կնքեցին ազգային սպորտ» և այդ մասին էլ «ի լուր աշխարհի» հայտնեցին ոչ ավել, ոչ պակաս ամերիկյան հանրահայտ CNN հեռուստատեսությամբ:
Հաշվի առնելով Ադրբեջանի` Հայաստանին նմանակելուն ուղղված քաղաքականությունը, մեզ ուղղակի միայն մնում է սպասել Հայաստանի կողմից Լեռնային Ղարբաղի Հանրապետության անկախության ճանաչմանը: Մարդ ես, մեկ էլ տեսար, այստեղ ևս ադրբեջանցիները փորձեն նմանակել Հայաստանին և ճանաչեն ԼՂՀ անկախությունը, հրավիրեն օրինակ CNN-ի նկարահանողական խմբին, մի սիրուն ռեպորտաժ նկարեն դրա վերաբերյալ… Բնական է, որ դեպքերի նման զարգացումը, մեղմ ասած, գրեթե անիրական է, սակայն, ինչպես ասում են ռուսները` «Чем черт не шутит!».

Տիգրան Աբրահամյանց