Լրահոս

25.03.2025 13:03


ՌԴ սահմանապահ զորքերի ավտոմեքենան Մեղրի-Նռնաձոր ճանապարհին գլորվել է ձորը. կա 1 զոհ, 1 վիրավոր

ՌԴ սահմանապահ զորքերի ավտոմեքենան Մեղրի-Նռնաձոր ճանապարհին գլորվել է ձորը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Մեղրի-Նռնաձոր ավտոճանապարհի 27 կմ հատվածում «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվել ձորը:

Նշված վայրից ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Իգոր Կոտովին:

Պարզվել է նաև, որ տեղում մահացել է ՌԴ քաղաքացի 30-ամյա Ռոման Ալշիխինը:

Վթարի մասին ՊԾ Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, սակայն հնարավոր է դեպքի վայր ժամանի ոչ թե նշված վարչության քննչական խումբը, այլ Հայաստանում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի քննիչները:

Մահացածն ու վիրավորը ծառայում էին ՌԴ սահմանապահ զորքերում, իսկ տարածքն էլ նրանց վերահսկողության տակ է գտնվում:

Այս խորագրի վերջին նյութերը