Լրահոս

24.03.2025 16:40


Լոս Անջելեսից Երևան վերադարձող քաղաքացու պայուսակից 9 հազար 500 դոլար են գողացել

Լոս Անջելեսից Երևան վերադարձող քաղաքացու պայուսակից 9 հազար 500 դոլար են գողացել

Մարտի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել։ Ժամը 09։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայնի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 59-ամյա Արմեն Ս․-ն հայտնել է, որ ժամանելուց հետո՝ մինչ ինքնաթիռից իջնելը, հայտնաբերել է, որ իր պայուսակից գողացել են 9 հազար 500 ԱՄՆ դոլար գումար։

Դեպքի փաստով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժին։

Այս խորագրի վերջին նյութերը