Լրահոս

24.03.2025 16:37


Ջերմային այրվածքով 1-ամյա երեխա է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն տեղափոխվել

Ջերմային այրվածքով 1-ամյա երեխա է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն տեղափոխվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ջերմային կոնտակտային այրվածք աջ դաստակի շրջանում, երկրորդ-երրորդ աստիճանի, մոտ 1 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ ՀՀ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել 1-ամյա երեխա։

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխան Լոռու մարզի բնակիչ 1-ամյա Ն.-ն է, ում մայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան վնասվածքը ստացել է մարտի 20-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում իր անզգուշության հետևանքով՝ տանը ձեռքը տաք վառարանին դնելու հետևանքով:

Այս խորագրի վերջին նյութերը