ԱԺ-ի նորակառույց սրճարանը, որի վրա 11,5 մլն դրամ էր ծախսվել, նորից նորոգում են
Երբ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի նախագահ դարձավ, 2021-ի օգոստոսին հայտարարեց Ազգային ժողովի բակում սրճարան կառուցելու մտադրության մասին:
2022-ից սկսվեցին սրճարանի կառուցման աշխատանքները: ՀՀ Ազգային ժողովի միջոցներից կամ որ նույնն է՝ ՀՀ պետական բյուջեից հատկացվեց մոտ 30 հազար դոլար` ամառային սրճարան կառուցելու համար:
Թեեւ առանձնապես կառուցելու բան էլ չկար, միայն սալահատակ ու տաղավար է կառուցվել, բայց երկար տևեցին շինաշխատանքները: Վերջապես 2024 թվականի սեպտեմբերի 9-ին բացվեց սրճարանը և աշխատեց հազիվ մոտ երկու ամիս և ցրտերը սկսվեցին:
ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսեց, որ ԱԺ բազմաչարչար սրճարանը, որը սալիկ առ սալիկ նոր էր տեղադրվել, հիմա նորից վերանորոգվում է. եզրաքարերն են փոխում: Ինչ է սա, եթե ոչ անարդյունավետ աշխատանք` ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի` առավել հայտնի «Ձուկ» մականունով, անձի կողմից: Կամ ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը` պետական միջոցների թալան` բոլորիս աչքի առջև: