Թուրքիայում զանգվածային ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների (տեսանյութ)
Այս գիշեր Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Երթերի և ցույցերի մասնակիցները պահանջել են ազատ արձակել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից հեռացված և կալանավորված Էքրեմ Իմամօղլուին:
Ցուցարարները վանկարկել են` «Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք», «Իրավունք, օրենք, արդարություն», «Կառավարությունը պետք է հրաժարական տա»։
Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ Ստամբուլում ակտիվիստներից մեկը հենց բողոքի ակցիայի ժամանակ պատռել է Էրդողանի «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը (թուրք առաջնորդը ոչ վաղ անցյալում այդ գրքի մի օրինակ նվիրել էր Նիկոլ Փաշինյանին)։ Իսկ Էսքիշեհիրում ցուցարարները կազմակերպել են թուրք ազգայնականների առաջնորդ և Էրդողանի զինակից Դևլեթ Բահչելիի խորհրդանշական հուղարկավորությունը։
Ընդդիմության տվյալներով՝ միայն Ստամբուլում փողոց է դուրս եկել մոտ մեկ միլիոն մարդ` չնայած նրան, որ իշխանությունները Ստամբուլում հավաք անցկացնելու արգելքը երկարաձգել են մինչև մարտի 27-ը։
Բողոքի ակցիաներն ակտիվացել են մարտի 23-ին, երբ հայտնի է դարձել, որ դատարանը կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալված Իմամօղլուին կալանավորելու որոշում է կայացրել։ Թուրքիայի ՆԳՆ-ի որոշմամբ՝ նա հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից։
Երեկ կայացել է նաև Ժողովրդահանրապետական կուսակցության փրայմերիզը՝ ապագա նախագահական ընտրություններում միասնական թեկնածու ընտրելու համար: Կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը հայտնել է, որ կուսակցության թեկնածու Իմամօղլուի օգտին քվեարկել է 14,8 մլն մարդ: Նա ընդգծել է` իրենց անցկացրած փրայմերիզը կասկածի տակ է դնում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լեգիտիմությունը, ուստի երկրում պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն։
Հիշեցնենք, որ Իմամօղլուն համարվում է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը։ Թուրքիայի սահմանադրությունը թույլ է տալիս նախագահի թեկնածու առաջադրվել միայն բարձրագույն կրթություն ունեցող անձանց, մինչդեռ Ստամբուլի համալսարանն ավելի վաղ չեղարկել էր Իմամօղլուի դիպլոմը։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru