Քաղաքական

24.03.2025 10:18


«Խաբեբա Ավինյան»․ Վարդաշենցիների բողոքի ակցիան․ այնտեղ են նաև «Մայր Հայաստանի» ավագանու անդամները (տեսանյութ)

«Խաբեբա Ավինյան»․ Վարդաշենցիների բողոքի ակցիան․ այնտեղ են նաև «Մայր Հայաստանի» ավագանու անդամները (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա են իրականացնում Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա շենքի բնակիչները:

Նրանց խոսքով՝ դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանն իրենց խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել, այդ վթարային շենքից իրենց դուրս բերել և բնակարաններով ապահովել, բայց խոստումը չի կատարել:

Տեղում են նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները։ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանի Աննա Ավետիսյանը մտել է քաղաքապետարանի շենք, հանդիպել քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանին, հորդորել նրան իջնել քաղաքացիների մոտ, սակայն նա հրաժարվել է՝ պատճառաբանելով, թե խիստ զբաղված է։

Ի նշան բողոքի՝ վարդաշենցիները փակել են փողոցը։ Ոստիկանական մեծաքանակ ուժեր են բերվել։

Այս խորագրի վերջին նյութերը