Տնտեսական

12.12.2011 11:42


«Շահող կտրոն» վիճակահանության արդյունքների մասին

«Շահող կտրոն» վիճակահանության արդյունքների մասին

ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2011 թվականի  դեկտեմբերի 10-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

1 4 4 6 0 1 3 4
2011 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են 2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 30-ը ներառյալ տրամադրված ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները:

ՀԴՄ կտրոնների հատուկ համարների 8 կամ 7 նիշերը (առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ) վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերի հետ համընկնելու դեպքում, ՀԴՄ կտրոններ տիրապետողներին որպես պարգևավճար կտրամադրվի մեկական ավտոմեքենա, իսկ 6 կամ 5 թվերի համընկման դեպքում ավտոմեքենաները կտրամադրվեն գործարքի առավելագույն արժեքներ ունեցող ՀԴՄ կտրոններ տիրապետողներին:

Այն քաղաքացիները, որոնց ՀԴՄ կտրոնի առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ 5 և ավելի նիշերը համընկել են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին, պետք է մինչև ԴԵԿՏԵՄԲԵՐ ամսվա վերջին աշխատանքային օրն անձը հաստատող փաստաթղթով ներկայանան ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային (տարածքային) տեսչություններ` ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը:

Այս խորագրի վերջին նյութերը