ԱՊԼ արտգործնախարարները դեկտեմբերի 17–ին արտահերթ հանդիպում կունենան Սիրիայի վերաբերյալ
Արաբական պետությունների լիգայի արտգործնախարարների խորհուրդը արտահերթ նիստի կհրավիրվի դեկտեմբերի 17–ին։ Քննարկվելու է Սիրիայում տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդում է Եգիպտոսի «ՄԵՆԱ» գործակալությունը։
Քաթարի նախագահությամբ անցկացվելիք արաբական երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում քննարկվելու է Լիգայի նախաձեռնությամբ Սիրիայում դիտորդների տեղակայման հարցի շուրջ արձանագրություններ ստորագրելու վերաբերյալ Դամասկոսի կողմից առաջադրված պայմանները։ Այդ փաստաթուղթը համաձայնեցվել էր մոտ մեկ ամիս առաջ՝ Դոհայում Սիրիայի խնդիրներով ԱՊԼ հատուկ հանձնաժողովի նիստի ժամանակ։
Ավելի վաղ Սիրիան համաձայնել էր ԱՊԼ դիտորդական առաքելությունն ընդունել միայն այն դեպքում, երբ չեղյալ կհայտարարվեն կազմակերպության կողմից Դամասկոսի նկատմամբ ընդունված պատժամիջոցները։
ԱՊԼ արտգործնախարարները դեկտեմբերի 17–ին արտահերթ հանդիպում կունենան Սիրիայի վերաբերյալ