«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` կեղծ ցուցմունքների հիման վրա, որոշել է երկամսյա կալանք կիրառել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանի նկատմամբ, սույն բաց նամակը գրում ենք հայտնելու մեր աջակցությունը Նարեկ Հարթունյանին և արտահայտելու մեր խորին վրդովմունքը:
Նման պարագաներում շատ ավելի բազմախոս են փաստերը, ուստի զերծ մնալով բազմախոս որակավորումներից, ստորև ներկայացնում ենք համառոտ ակնարկ Նարեկ Հարթունյանի` Հայաստանում և Արցախում ծավալած բարեգործական գործունեության մասին, որը նաև բարձր են գնահատել ՀՀ Վարչապետը (Նարեկ Հարթունյանին պարգևատրելովՎարչապետիհուշամեդալով`հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական ներգրավման գործում ունեցած ավանդի համար, 2010) և ՀՀ Մշակույթի նախարարությունը (Նարեկ Հարթունյանին պարգևատրելովՀՀ Մշակույթի նախարարությանբարձրագույն պարգևհանդիսացողՈսկե մեդալով`հայ մշակույթի զարգացման և տարածման ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար, 2011):
Եվ այսպես, սեփական նախաձեռնությամբ, գործուն ջանքերով և անձնական ֆինանսական միջոցներով` 2004թ.-ից ի վեր Նարեկ Հարթունյանը Հայաստանում և Արցախում ծավալել է ակտիվ բարեգործական գործունեությունը, որի ողջ ծավալը 2002-2010թթ.-ին գերազանցել է 3.000.000 ԱՄՆ դոլարը:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հետամուտ հայ արվեստի պահպանմանն ու հանրայնացմանը և կոմերցիոն դաշտից դուրս գործող հայ արվեստագետների սատարմանը` Նարեկ Հարթունյանն իր և իր ընտանիքի անձնական միջոցներով հրատարակել է շուրջ երկու տասնյակ արժեքավոր ու եզակի ձայնասկավառակներ, պոեզիայի ժողովածուներ և գեղարվեստական ալբոմներ, որոնք նա անշահախնդրորեն տրամադրել է հրատարակված արվեստագետներին`ՀայդուկՇամլյան, ԱրտոՉաքմաքչյան, ՀրայրԲազեԽաչերյան, <<Բամբիռ>> ռոք խումբ,<<Լույս>>վոկալ հնգյակ, Արթուր Ավանեսով, Գևորգ Հաճյան, Ռուբեն Հախվերդյան, Ջոն Հոդյան/Բեթ Վիլիամս, Աննա Մայիլյան, Լուսինե Գրիգորյան, Վահան Արծրունի և այլոք, նրանց տրամադրելով հանրության լայն շրջանակներին ներկայանալու և արվեստի միջոցով վաստակելու հնարավորություն: Բոլոր հրատարակությունների մանրամասն ցանկը զետեղված է <<Նարեկացի>> արվեստի միության կայքէջում` http://www.naregatsi.org/new/arm/productions/productions.php:
ԵՐԵՎԱՆԻ <<ՆԱՐԵԿԱՑԻ>> ԿԵՆՏՐՈՆ
Բացվելով 2004 թվականին` Երևանի <<Նարեկացի>> կենտրոնը մայրաքաղաքի ակտիվ այն մշակութային օջախներից է, որտեղ բացառապես անվճար հիմունքներով (ասել է թե` Նարեկ Հարթունյանի ֆինանսավորմամբ) տարեկան անց է կացվում շուրջ 300 համերգ, ցուցահանդես, վարպետության դաս, կինոդիտում, դասախոսություն, որոնց հանրագումարն արդեն գերազանցում է տպավորիչ 3000-ը: Կենտրոնի ավանդի ու հեղինակության մասին է խոսում թեկուզ այն փաստը, որ գերմանական պրեմիերայից առաջ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հենց <<Նարեկացի>>-ում առաջին անգամ ներկայացրեց իր նոր Ռեքվիեմը: Երևանի <<Նարեկացի>> կենտրոնն այն եզակի հաստատություններից է, որտեղ բազմաթիվ սկսանակ ու կայացած արվեստագետներ կարող են առանց տեղի ու գույքի համար վճարումներ անելու ներկայանալ հանրությանը: Եթե գրեթե ամեն երեկո Երևանի <<Նարեկացի>>կենտրոնում միջոցառումներ են, ապա ցերեկային ժամերին կենտրոնի գույքն ու տարածքը տրամադրվում է երիտասարդ կատարողներին` փորձերի ու համերգների նախապատրաստվելու համար: Մինչ այսօր <<Նարեկացի>>-ի բեմում և ցուցասրահում անվճար հիմունքներով հանդես են եկել ավելի քան 5000 հայ և արտասահմանցի արվեստագետ, իսկ կենտրոնին կից ձայնագրման պրոֆեսիոնալ ստուդիայում տասնյակ երիտասարդ կատարողներ` փառատոների ու տարբեր մրցույթների նախնական լսումների մասնակցելու համար ձայնագրել են իրենց կատարումները: Երևանի <<Նարեկացի>> կենտրոնը նաև մայրաքաղաքի առաջին արվեստի հաստատությունն էր երկար տարիներ, որտեղ ստեղծված են հաշմանդամների ազատ տեղաշարժման անհրաժեշտ պայմաններ: Մի փաստ, որը, ինչպես վերը նշվեց, բարձր է գնահատել ՀՀ Վարչապետը` Նարեկ Հարթունյանին պարգևատրելով Վարչապետի հուշամեդալով և Բարոնուհի Քարոլայն Քոկսը, ով նշում է. <<Հայաստանը դեռ անելիքներ ունի հաշմանդամություն ունեցող անձանց թևակցելու հարցում: Իսկ դուք [Նարեկացի արվեստի միությունը – խմբգ.] օրինակ եք ծառայում` հնարավորություն ընձեռնելով հաշմանդամությամբ անձանց, որ նրանք էլ ներզգան սեփական ներուժն ու նրանք էլ վայելեն արվեստով զբաղվելու ստեղծագործական բերկրանքը: …. Միայն հիացած եմ, միայն գնահատում եմ>>:
ՇՈՒՇԻԻ ՆԱՐԵԿԱՑԻ ԿԵՆՏՐՈՆ
Նարեկ Հարթունյանի անձնական միջոցներով հիմնված արվեստի այս կենտրոնը հիմնադրվել է 2006-ին` կիսաքանդ շենքի հիմնովի վերականգնմամբ: Կենտրոնում գործում են համերգասրահ, ցուցասրահ, դասասենյակներ ու գրադարան, որտեղ անընդհատ` վերստին բարեգործական ու անվճար հիմունքներով, անց են կացվում համերգներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ և փառատոններ: Շուշիի <<Նարեկացի>> կենտրոնում գործում են արվեստի 12 դասարաններ, որտեղ անապահով ընտանիքների շուրջ 100 երեխաներ անվճար հիմունքներով ուսանում են կենտրոնի փայտագործության, պարի, մանրանկարչության, հեքիաթասացի, ասեղնագործության, ասմունքի, լուսանկարչության, երգի, նկարչության, արտթերապիայի, թատրոնի և անգլերենի խմբակներում: Կենտրոնի շուրջ 20 աշխատակիցների աշխատավարձները հոգալուց զատ, Նարեկ Հարթունյանը նաև հոգում է բոլոր խմբակների բնականոն գործունեության համար անհրաշեշտ գույքի և անհրաժեշտ նյութերի ծախսերը: Շուշիի կենտրոնին կից նաև գործում է երեխաների <<Արամ Մանուկյան>> անվճար ճաբարը, ուր տարեկան հաճախում են մոտ 300 երեխա: Իսկ անցնող տարվա հուլիս ամսին կենտրոնում մեկնարկեց Հակոբ Գյուրջյանի անվան քանդակի միջազգային առաջին սիմպոզիումը, որի շրջանակներում Ւտալիայից ժամանած 15 քանդակագործներ կերտեցին շուրջ 10 հեղինակային քանդակ, որ այսօր զարդարում են պատերազմի վերքերից հառնող Շուշիի փողոցները:
ՔՆԱՐԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Շուրջ 500.000 ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ իրականացնելու միջոցով և հետամուտ դեմոգրաֆիական լուրջ խնդիրների առաջ կանգնած Արցախի վերաբնակեցմանը` Հարթունյանների ընտանիքը 2004 թվականի սեպտեմբերին ավարտեց Քնարավան գյուղի հիմնադրման աշխատանքները (գյուղն անվանված է Հարթունյանների հանգուցյալ մոր` Քնարիկ Հարթունյանի անվամբ): Կառուցելով հարմարավետ կացարաններ անօթևան բազմազավակ ընտանիքների համար, դպրոց և բուժկետ` գյուղի հիմնադրումը հույսի ու նոր կյանքի հիմք է դարձել Արցախի շուրջ 15 ընտանիքների համար, ովքեր ցայսօր գտնվում են Հարթունյանների ընտանիքի ուշադրության և հոգածության ներքո:
ՆԱՐԵԿԱՑԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄՈՒՅԹ
Նարեկ Հարթունյանի անձնական միջոցներով է նաև հիմնադրվել <<Նարեկացի>> ժողովրդական նվագարանների համույթը, որը Նարեկ Հարթունյանի կալանավորման նախօրեին փայլուն մենահամերգով հանդես եկավ Դրամատիկական թատրոնի բեմում: Համույթը կազմավորվել է դեռ 2005 թվականին` <<Նարեկացի>> արվեստի միությունում կազմակերպված թառի ու քամանչայի անվճար դասընթացների հենքի վրա: Այդ տարիներին հանրապետության երաժշտական դպրոցներում ժողովրդական նվագարանների դասարանները դեռևս վճարովի էին, և դասընթացների շրջանակներում սահմանվել էր հատուկ կրթաթոշակ պատանի կատարողների մասնակցությունն ու հետաքրքրությունը խրախուսելու համար: Հիմնադրման օրվանից Նարեկ Հարթունյանն է ֆինանսավորել համույթի մանկավարժական ու համերգային ողջ գործունեությունը, համերգային շրջագայությունները Հայաստանի մարզերով և Արցախում: Համույթը նաև միջազգային շրջագայություններով հանդես է եկել Լիոն, Թուլուզ, Փարիզ, Սարլա, Քահոր, Ռոման, Սեն Շամասի (Ֆրանսիա) և Ժնև, Ցյուրիխ, Լուգանո (Շվեյցարիա) քաղաքներում:
ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ի թիվս ընթացիկ այս գործունեության, Նարեկ Հարթունյանը կամ ֆինանսավորելով, կամ տրամադրելով <<Նարեկացի>> արվեստի միության Երևանի և Շուշիի կենտրոնները, կամ համագործակցելով կամ ցուցաբերելով բարոյահոգեբանական աջակցություն` մասնակցել է Կամերային երաժշտության Հայաստանի անդրանիկ ընկերության հիմնադրմանը 2005թ.-ին, <<Նարեկացի>> երիտասարդ կոմպոզիտորների մրցանակաբաշխության անց կացմանը 2006թ.-ին, Բարոկ երաժշտության առաջին միջազգային փառատոնի բացմանը Հայաստանում և տարածաշրջանում (2005, 2007), Թավջութակի երաժշտության հանրապետական անդրանիկ փառատոնի հիմնադրմանը 2008թ.-ին, Շուշիի <<Հակոբ Գյուրջյան>> քանդակի առաջին միջազգային սիմպոզիումի կայացմանը 2011թ.-ին և այլն:
Հայաստանյան գործունեությունից զատ Նարեկ Հարթունյանը հովանավորչական ակտիվ գործունեություն է ծավալել նաև Միացյալ Նահանգներում` օվկիանոսից այն կողմ աջակցելով Հայաստանից տեղափոխված կամ սփյուռքահայ արվեստագետների հաստատմանն ու կայացմանը` նրանց օգնելով համերգների կազմակերպման ու բազմաթիվ այլ հարցերով: Մասնավորապես` Նարեկ Հարթունյանի միջոցներով են ստեղծվել արվեստագետներ Արտո Չաքմաքչյանի, Արտո Թունջբոյաջյանի, Տաթևիկ Հովհաննիսյանի, Վահան Արծրունու, Վիգեն Չալդրանյանի և այլոց կայքէջեր:
«Նարեկացի» արվեստի միության բաց նամակը
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` կեղծ ցուցմունքների հիման վրա, որոշել է երկամսյա կալանք կիրառել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանի նկատմամբ, սույն բաց նամակը գրում ենք հայտնելու մեր աջակցությունը Նարեկ Հարթունյանին և արտահայտելու մեր խորին վրդովմունքը:
Նման պարագաներում շատ ավելի բազմախոս են փաստերը, ուստի զերծ մնալով բազմախոս որակավորումներից, ստորև ներկայացնում ենք համառոտ ակնարկ Նարեկ Հարթունյանի` Հայաստանում և Արցախում ծավալած բարեգործական գործունեության մասին, որը նաև բարձր են գնահատել ՀՀ Վարչապետը (Նարեկ Հարթունյանին պարգևատրելովՎարչապետի հուշամեդալով` հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական ներգրավման գործում ունեցած ավանդի համար, 2010) և ՀՀ Մշակույթի նախարարությունը (Նարեկ Հարթունյանին պարգևատրելովՀՀ Մշակույթի նախարարության բարձրագույն պարգև հանդիսացողՈսկե մեդալով` հայ մշակույթի զարգացման և տարածման ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար, 2011):
Եվ այսպես, սեփական նախաձեռնությամբ, գործուն ջանքերով և անձնական ֆինանսական միջոցներով` 2004թ.-ից ի վեր Նարեկ Հարթունյանը Հայաստանում և Արցախում ծավալել է ակտիվ բարեգործական գործունեությունը, որի ողջ ծավալը 2002-2010թթ.-ին գերազանցել է 3.000.000 ԱՄՆ դոլարը:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հետամուտ հայ արվեստի պահպանմանն ու հանրայնացմանը և կոմերցիոն դաշտից դուրս գործող հայ արվեստագետների սատարմանը` Նարեկ Հարթունյանն իր և իր ընտանիքի անձնական միջոցներով հրատարակել է շուրջ երկու տասնյակ արժեքավոր ու եզակի ձայնասկավառակներ, պոեզիայի ժողովածուներ և գեղարվեստական ալբոմներ, որոնք նա անշահախնդրորեն տրամադրել է հրատարակված արվեստագետներին`Հայդուկ Շամլյան, Արտո Չաքմաքչյան, Հրայր Բազե Խաչերյան, <<Բամբիռ>> ռոք խումբ, <<Լույս>> վոկալ հնգյակ, Արթուր Ավանեսով, Գևորգ Հաճյան, Ռուբեն Հախվերդյան, Ջոն Հոդյան/Բեթ Վիլիամս, Աննա Մայիլյան, Լուսինե Գրիգորյան, Վահան Արծրունի և այլոք, նրանց տրամադրելով հանրության լայն շրջանակներին ներկայանալու և արվեստի միջոցով վաստակելու հնարավորություն: Բոլոր հրատարակությունների մանրամասն ցանկը զետեղված է <<Նարեկացի>> արվեստի միության կայքէջում` http://www.naregatsi.org/new/arm/productions/productions.php:
ԵՐԵՎԱՆԻ <<ՆԱՐԵԿԱՑԻ>> ԿԵՆՏՐՈՆ
Բացվելով 2004 թվականին` Երևանի <<Նարեկացի>> կենտրոնը մայրաքաղաքի ակտիվ այն մշակութային օջախներից է, որտեղ բացառապես անվճար հիմունքներով (ասել է թե` Նարեկ Հարթունյանի ֆինանսավորմամբ) տարեկան անց է կացվում շուրջ 300 համերգ, ցուցահանդես, վարպետության դաս, կինոդիտում, դասախոսություն, որոնց հանրագումարն արդեն գերազանցում է տպավորիչ 3000-ը: Կենտրոնի ավանդի ու հեղինակության մասին է խոսում թեկուզ այն փաստը, որ գերմանական պրեմիերայից առաջ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հենց <<Նարեկացի>>-ում առաջին անգամ ներկայացրեց իր նոր Ռեքվիեմը: Երևանի <<Նարեկացի>> կենտրոնն այն եզակի հաստատություններից է, որտեղ բազմաթիվ սկսանակ ու կայացած արվեստագետներ կարող են առանց տեղի ու գույքի համար վճարումներ անելու ներկայանալ հանրությանը: Եթե գրեթե ամեն երեկո Երևանի <<Նարեկացի>>կենտրոնում միջոցառումներ են, ապա ցերեկային ժամերին կենտրոնի գույքն ու տարածքը տրամադրվում է երիտասարդ կատարողներին` փորձերի ու համերգների նախապատրաստվելու համար: Մինչ այսօր <<Նարեկացի>>-ի բեմում և ցուցասրահում անվճար հիմունքներով հանդես են եկել ավելի քան 5000 հայ և արտասահմանցի արվեստագետ, իսկ կենտրոնին կից ձայնագրման պրոֆեսիոնալ ստուդիայում տասնյակ երիտասարդ կատարողներ` փառատոների ու տարբեր մրցույթների նախնական լսումների մասնակցելու համար ձայնագրել են իրենց կատարումները: Երևանի <<Նարեկացի>> կենտրոնը նաև մայրաքաղաքի առաջին արվեստի հաստատությունն էր երկար տարիներ, որտեղ ստեղծված են հաշմանդամների ազատ տեղաշարժման անհրաժեշտ պայմաններ: Մի փաստ, որը, ինչպես վերը նշվեց, բարձր է գնահատել ՀՀ Վարչապետը` Նարեկ Հարթունյանին պարգևատրելով Վարչապետի հուշամեդալով և Բարոնուհի Քարոլայն Քոկսը, ով նշում է. <<Հայաստանը դեռ անելիքներ ունի հաշմանդամություն ունեցող անձանց թևակցելու հարցում: Իսկ դուք [Նարեկացի արվեստի միությունը – խմբգ.] օրինակ եք ծառայում` հնարավորություն ընձեռնելով հաշմանդամությամբ անձանց, որ նրանք էլ ներզգան սեփական ներուժն ու նրանք էլ վայելեն արվեստով զբաղվելու ստեղծագործական բերկրանքը: …. Միայն հիացած եմ, միայն գնահատում եմ>>:
ՇՈՒՇԻԻ ՆԱՐԵԿԱՑԻ ԿԵՆՏՐՈՆ
Նարեկ Հարթունյանի անձնական միջոցներով հիմնված արվեստի այս կենտրոնը հիմնադրվել է 2006-ին` կիսաքանդ շենքի հիմնովի վերականգնմամբ: Կենտրոնում գործում են համերգասրահ, ցուցասրահ, դասասենյակներ ու գրադարան, որտեղ անընդհատ` վերստին բարեգործական ու անվճար հիմունքներով, անց են կացվում համերգներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ և փառատոններ: Շուշիի <<Նարեկացի>> կենտրոնում գործում են արվեստի 12 դասարաններ, որտեղ անապահով ընտանիքների շուրջ 100 երեխաներ անվճար հիմունքներով ուսանում են կենտրոնի փայտագործության, պարի, մանրանկարչության, հեքիաթասացի, ասեղնագործության, ասմունքի, լուսանկարչության, երգի, նկարչության, արտթերապիայի, թատրոնի և անգլերենի խմբակներում: Կենտրոնի շուրջ 20 աշխատակիցների աշխատավարձները հոգալուց զատ, Նարեկ Հարթունյանը նաև հոգում է բոլոր խմբակների բնականոն գործունեության համար անհրաշեշտ գույքի և անհրաժեշտ նյութերի ծախսերը: Շուշիի կենտրոնին կից նաև գործում է երեխաների <<Արամ Մանուկյան>> անվճար ճաբարը, ուր տարեկան հաճախում են մոտ 300 երեխա: Իսկ անցնող տարվա հուլիս ամսին կենտրոնում մեկնարկեց Հակոբ Գյուրջյանի անվան քանդակի միջազգային առաջին սիմպոզիումը, որի շրջանակներում Ւտալիայից ժամանած 15 քանդակագործներ կերտեցին շուրջ 10 հեղինակային քանդակ, որ այսօր զարդարում են պատերազմի վերքերից հառնող Շուշիի փողոցները:
ՔՆԱՐԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Շուրջ 500.000 ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ իրականացնելու միջոցով և հետամուտ դեմոգրաֆիական լուրջ խնդիրների առաջ կանգնած Արցախի վերաբնակեցմանը` Հարթունյանների ընտանիքը 2004 թվականի սեպտեմբերին ավարտեց Քնարավան գյուղի հիմնադրման աշխատանքները (գյուղն անվանված է Հարթունյանների հանգուցյալ մոր` Քնարիկ Հարթունյանի անվամբ): Կառուցելով հարմարավետ կացարաններ անօթևան բազմազավակ ընտանիքների համար, դպրոց և բուժկետ` գյուղի հիմնադրումը հույսի ու նոր կյանքի հիմք է դարձել Արցախի շուրջ 15 ընտանիքների համար, ովքեր ցայսօր գտնվում են Հարթունյանների ընտանիքի ուշադրության և հոգածության ներքո:
ՆԱՐԵԿԱՑԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄՈՒՅԹ
Նարեկ Հարթունյանի անձնական միջոցներով է նաև հիմնադրվել <<Նարեկացի>> ժողովրդական նվագարանների համույթը, որը Նարեկ Հարթունյանի կալանավորման նախօրեին փայլուն մենահամերգով հանդես եկավ Դրամատիկական թատրոնի բեմում: Համույթը կազմավորվել է դեռ 2005 թվականին` <<Նարեկացի>> արվեստի միությունում կազմակերպված թառի ու քամանչայի անվճար դասընթացների հենքի վրա: Այդ տարիներին հանրապետության երաժշտական դպրոցներում ժողովրդական նվագարանների դասարանները դեռևս վճարովի էին, և դասընթացների շրջանակներում սահմանվել էր հատուկ կրթաթոշակ պատանի կատարողների մասնակցությունն ու հետաքրքրությունը խրախուսելու համար: Հիմնադրման օրվանից Նարեկ Հարթունյանն է ֆինանսավորել համույթի մանկավարժական ու համերգային ողջ գործունեությունը, համերգային շրջագայությունները Հայաստանի մարզերով և Արցախում: Համույթը նաև միջազգային շրջագայություններով հանդես է եկել Լիոն, Թուլուզ, Փարիզ, Սարլա, Քահոր, Ռոման, Սեն Շամասի (Ֆրանսիա) և Ժնև, Ցյուրիխ, Լուգանո (Շվեյցարիա) քաղաքներում:
ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ի թիվս ընթացիկ այս գործունեության, Նարեկ Հարթունյանը կամ ֆինանսավորելով, կամ տրամադրելով <<Նարեկացի>> արվեստի միության Երևանի և Շուշիի կենտրոնները, կամ համագործակցելով կամ ցուցաբերելով բարոյահոգեբանական աջակցություն` մասնակցել է Կամերային երաժշտության Հայաստանի անդրանիկ ընկերության հիմնադրմանը 2005թ.-ին, <<Նարեկացի>> երիտասարդ կոմպոզիտորների մրցանակաբաշխության անց կացմանը 2006թ.-ին, Բարոկ երաժշտության առաջին միջազգային փառատոնի բացմանը Հայաստանում և տարածաշրջանում (2005, 2007), Թավջութակի երաժշտության հանրապետական անդրանիկ փառատոնի հիմնադրմանը 2008թ.-ին, Շուշիի <<Հակոբ Գյուրջյան>> քանդակի առաջին միջազգային սիմպոզիումի կայացմանը 2011թ.-ին և այլն:
Հայաստանյան գործունեությունից զատ Նարեկ Հարթունյանը հովանավորչական ակտիվ գործունեություն է ծավալել նաև Միացյալ Նահանգներում` օվկիանոսից այն կողմ աջակցելով Հայաստանից տեղափոխված կամ սփյուռքահայ արվեստագետների հաստատմանն ու կայացմանը` նրանց օգնելով համերգների կազմակերպման ու բազմաթիվ այլ հարցերով: Մասնավորապես` Նարեկ Հարթունյանի միջոցներով են ստեղծվել արվեստագետներ Արտո Չաքմաքչյանի, Արտո Թունջբոյաջյանի, Տաթևիկ Հովհաննիսյանի, Վահան Արծրունու, Վիգեն Չալդրանյանի և այլոց կայքէջեր:
Նարեկացի արվեստի միություն»