Կարծիք

20.03.2025 16:51


Ինչ է նշանակում միակողմանի կերպով միջպետական պայմանագրի ստորագրումը

Ինչ է նշանակում միակողմանի կերպով միջպետական պայմանագրի ստորագրումը

Մինչև այդ հարցին գալը, հասկանանք, թե ինչ է կատարվում:

- Ադրբեջանի նախագահն ասում է, որ Հայաստանի ղեկավարությանը Օ-ական վստահություն ունի, այսինքն, բոլոր խոստումները խախտում է:

- Միաժամանակ Ադրբեջանը զորաշարժեր է սկսել Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում և հայտարարում է, որ Հայաստանը կրակում է Ադրբեջանի ուղղությամբ:

- Հայաստանի այս պահի ղեկավարը մինչ այդ ասում էր, որ սահմազատման գործընթացը շարունակվելու է Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում, այսինքն Տավուշում, նաև՝ Երևան-Թբիլիսի ճանապարհի հարող հատվածում: Այսինքն Ադրբեջանին խոստացել է նոր զիջումներ կատարել:

- Այս պահին հրապարակավ հրաման է տվել, որ հայկական բանակը որևէ դեպքում, ենթադրվում է առանց հրամանի, զենք չի կիրառի:

Եթե այս ամենը համադրենք, ապա միակ եզրակացությունն այն է, որ Հայաստանի ղեկավար կոչվածն Ադրբեջանին խոստացել է նոր տարածքներ զիջել, սակայն վախենում է նոր տարածքների զիջման վերաբերյալ ևս մեկ անգամ թուղթ ստորագրել, բայց, չի դիմադրի, եթե Ադրբեջանը զորք մտցնի հիշյալ տարածքներում և որպես փաստ՝ դրանք իր տարածքը հայտարարի, ինչպես մինչ այդ պայմանավորված կերպով նման կերպ վարվել ենք:

Հիմա գանք միակողմանի կերպով այդ 17 կետերի ստորագրմանը: Դա ոչինչ էլ չի նշանակում, ցանկացած պայմանագրում առնվազն երկու կողմի ստորագրություն պետք է լինի, հակառակ դեպքում, դա կոչվում է դեկլարացիա:

Այսպես կոչված գործող վարչապետն իրավիճակից դուրս գալու համար իրեն, ինչպես հայտնի ձայնագրության մեջ, գժի տեղ է դնում, իսկ իրականում՝ մեզ:

Սա՛ է «Իրական Հայաստանի» իրական պատկերը:

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը