Լրահոս

12.12.2011 10:04


Թիվ 42 ավագ դպրոցի ծնողները շարունակում են ահազանգել

Թիվ 42 ավագ դպրոցի ծնողները շարունակում են ահազանգել

Տ. Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի մի խումբ ծնողներ դիմել են «7օր»–ի խմբագրություն՝ բողոքելով մաթեմատիկայի ուսուցչուհու գործողություններից։ Նրանց նամակում մասնավորապես ասված է.

«42 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Էմմա Իսպիրյանը 2 շաբաթ առաջ գնել է ԳԹԿ-ից մաթեմատիկայի նոր շտեմարաններից սովորական տպարանի գնով և սկսել է 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտներին համոզել, որ գնեն իր կողմից վաճառվող շտեմարանները՝ ասելով, թե նա էժան է վաճառում, իսկ գրախանութներում ավելի թանկ է:

  1. Նա անօրինական կերպով դպրոցում սկսել է շտեմարանի վաճառք՝ ստիպելով աշակերտներին, որ գնեն իր կողմից վաճառվող շտեմարանները:
  2. Բաժանել է իր կողմից ԳԹԿ-ից գնված շտեմարանները մյուս մաթեմատիկայի ուսուցիչներին և հրահանգել է վաճառել ավելի բարձր գնով, քան ինքն է վաճառում:
  3. Տարբեր դասարաններում տարբեր գներ է առաջարկել և ստացվել է հետևյալ պատկերը:

Գնացանկ`

11-ի ընդհանուր հոսք 1 - 2600 դրամ

11-ի ընդհանուր հոսք 2 - 2700 դրամ

11-ի ընդհանուր հոսք 3 - 2800 դրամ

11-ի բնագիտամաթեմատիկական հոսք - 2300 դրամ

11-ի տնտեսագիտական հոսք - 2200 դրամ

12-ի ա - 2500 դրամ 12-ի բ - 2400 դրամ

Մյուս դասարաններում էլ են եղել առաջարկներ, բայց մերժվել են այդ դասարանների դասղեկների ու աշակերտների կողմից, քանի որ այդ դասարանները հումանիտար հոսքի են:

Գները՝ ըստ դասարանների, տարբերվում են: Որ դասարանում մաթեմատիկան ավելի խորացված կարգի են անցնում, այդ դասարանում ավելի մատչելի են գները, իսկ որտեղ որ միջին կարգի են անցնում, ավելի թանկ են: Էմմա Իսպիրյանն անօրինական կերպով և առանց տնօրենի իմացության, հենվելով փոխտնօրեններ Աիդա Շահվերդյանի և Լիանա Ավագյանի վրա, անում է իր ուզածը և ավել գումար շորթելով աշակերտներից՝ դնում է իր գրպանը: Երևի նոր տարվա գումար է հավաքում: Նա այդպես է անում, որ երեխաները, միանգամից ավել գումար վճարելով, գնեն իրենից, քանի որ ալարում են գնալ, հասնել գրախանութ և ավելի մատչելի գնով գնել այդ շտեմարանը: Նաև տեղեկացնենք Ձեզ, որ աշակերտները չեն սիրում Էմմա Իսպիրյանին և անընդհատ կոնֆլիկտի մեջ են մտնում նրա հետ: Աշակերտների ասելով՝ նա շատ կոպիտ ու անտաշ է և չի կարողանում դաս անցկացնել և լավ մաթեմատիկա էլ չգիտի: Էմմա Իսպիրյանը նաև ունի դասղեկական դասարան, որը նույնպես չի սիրում իրեն և ամեն ինչ անում է, որ ազատվի նրանից»։

Նշենք, որ սա այս դպրոցից ստացված միակ բողոքը չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը