Լրահոս

12.12.2011 00:34


Հնդակստանում նշվել է Արցախի անկախության 20–ամյակը

2011 թվականի դեկտեմբերի 10-ին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ան-կախության հանրաքվեի օրը, հնդկահայ համայնքը և Կալկաթայի Հայոց մարդասի-րական ճեմարանը մեծ հանդիսությամբ տոնեցին Ղարաբաղի անկախության  20-ամյակը, որը կրում էր  «Ղարաբաղ, ես քեզ սիրում եմ» խորագիրը:

Բեմահարթակում Մարդասիրականի սաները Արցախի հանդեպ ունեցած իրենց սերն արտահայտեցին հայրենասիրական մի շարք ստեղծագործություններով:

Ձեռնարկն ավարտվեց հնդկահայոց հոգևոր հովիվ, հայոց մարդասիրական ճեմա-րանի կառավարիչ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի օրհնության  խոսքով: Հայր Սուրբը շնորհավորեց ներկաներին Արցախի անկախության առիթով և համայն հայության համար շատ թանկ համարելով Արցախի անկախությունը` ի մասնավորի ասաց. «Ղարաբաղի ազատագրումը և անկախության հռչակումը բացառիկ պատմա-կան կարևորություն և նշանակություն ունի աշխարհասփյուռ հայության համար: Ցե-ղասպանություն ապրած և հայրենազրկված ժողովրդի միջից Ղարաբաղյան հաղթա-նակով  պարտվողի և  կորցնողի  կարծրատիպը  մեկընդմիշտ ջնջվեց: Մեր մեջ բույն դրած նահատակ հայի կերպարը խորտակվեց, և փարոսի նման հառնեց հաղթող, պահանջատեր հայը` Միացյալ Հայաստանի տեսլականով: Տակավին վաղ է հաղթա-նակի գինով  արբենալ: Մութ ամպերը ամբողջությամբ դեռ չեն հեռացել հայրենի մեր երկնակամարից: Արյան գնով պատերազմում ձեռք բերած հաղթանակը պետք է ամ-րագրել քրտնքի` տնտեսական պատերազմում, որը պարտք ու պարտավորություն է յուրաքանչյուր հայի համար…»:

Այս խորագրի վերջին նյութերը