Տնտեսական

19.03.2025 15:32


Փաշինյանի կառավարությունը 750 մլն դոլար եվրոբոնդ է թողարկում, որ բյուջեի դեֆիցիտը փակի

Փաշինյանի կառավարությունը 750 մլն դոլար եվրոբոնդ է թողարկում, որ բյուջեի դեֆիցիտը փակի

«Իհարկե բարձր տոկոսով պարտք վերցնելը ավելի քիչ ձեռնտու է քան ցածր տոկոսով, սա պարզ տրամաբանություն է. Նախկինում, երբ որ մենք թողարկել ենք եվրոբոնդեր, մասնավորապես վերջին անգամ 2021 թվականին, այն ժամանակ միջազգային շուկան եղել է ավելի ցածր տոկոսադրույքների պայմաններում»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը 750 միլիոն դոլարի եվրոբոնդեր է թողարկել բավական բարձր՝ 7.1% տոկոսադրույքով, ինչո՞ւ է այսքան բարձր տոկոսադրույքը:

Նա ընդգծեց, որ եվրոպարտատոմսերի թողարկումը ուղղվելու է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը