Լրահոս

12.12.2011 00:26


Բողոքի գործողություն՝ 20-ամյա Մարիամ Գևորգյանի գործի արդարացի քննություն պահանջելու նպատակով

Դեկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկազմակերպի ակցիա ամուսնու` Դավիթ Զիրոյանի ու սկեսրոջ` Հայկանուշ Միքայելյանի կողմից դաժանաբար ծեծված և տարբեր խոշտանգումների ենթարկված 20-ամյա Մարիամ Գևորգյանի գործի արդարացի  քննություն պահանջելու նպատակով:

Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, ակտիվիստներին և կազմակերպություններին միանալ ակցիային` պահանջելով արժանի պատիժ բոլոր նրանց, ովքեր մասնակից են եղել այս սահմռկեցուցիչ ընտանեկան բռնության դեպքին: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»

Այս խորագրի վերջին նյութերը