Ոստիկանույթունն Ալրաղացի Լյովի տանը գտնված գողոնի մասին տեղեկություն չունի
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ 2008 թ. հոկտեմբերի 26-ի գիշերը Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործով մեղադրվող՝ «Կոշիկի աշխարհ» խանութի սեփականատեր Արա Կարապետյանը սպառնում է հրապարակել իրեն հայտնի տեղեկատվությունը, եթե, իհարկե, ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովը) իրեն քրեական պատասխանատվությունից չազատի։ Թերթի տեղեկություններով՝ Արմեն Ավետիսյանի տան գողոնը գտնվել է հենց Լևոն Սարգսյանի տանը։
-Ոստիկանությունը նման հայտարարություն չի տարածել և նման տեղեկության չի տիրապետում,-«7օր»-ին ասել են ՀՀ ոստիկանության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

7or.am