Երևանի 2024թ. բյուջեի եկամուտների հավաքագրման ապահովումը մեծապես կատարվել է հանրության միանշանակ բացասական վերաբերմունքին արժանացած մի քանի օրենսդրական փոփոխությունների շնորհիվ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադարձել է Երևան քաղաքի 2024թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությանը։
Երևան քաղաքի 2024թ. բյուջեի եկամուտների հավաքագրման ապահովումը մեծապես կատարվել է հանրության միանշանակ բացասական վերաբերմունքին արժանացած մի քանի օրենսդրական փոփոխությունների շնորհիվ, իսկ ծախսերը, ինչպես նախորդ տարիներին, թերակատարվել են: Բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116.7 մլրդ դրամ: Տարվա ընթացքում կատարվել են 113.7 մլրդ դրամի ծախսեր, որոնք կազմում են տարեկան ճշտված պլանով նախատեսվածի 94.5%-ը։ Ճշտված պլանի համեմատ բյուջեի եկամուտները գերակատարվել են 3.1%- ով, իսկ հաստատված պլանի համեմատ արձանագրվել է եկամուտների 6.4% թերակատարում. բանն այն է, որ բյուջեի եկամուտները ճշտված պլանով զգալիորեն նվազեցվել են՝ 124.6 մլրդ դրամից՝ 113.2 մլրդ դրամ։ Ինչպես և ակնկալվում էր, 2024 թվականին Երևան քաղաքի բյուջեի եկամուտների ձևավորումը զգալիորեն պայմանավորված է եղել կատարված օրենսդրական փոփոխություններով։ Մասնավորապես, էապես ավելացել են տեղական տուրքերի, տեղական վճարների և անշարժ գույքի դիմաց գույքահարկի գծով մուտքերը, որոնց դրույքաչափերը նախորդ տարիների համեմատ կտրուկ բարձրացվել են։
Բյուջեի ծախսերը 2024 թվականին թերակատարվել են՝ ճշտված պլանի նկատմամբ 5.5%-ով: Ընդ որում, թերակատարվել են թե՛ վարչական և թե՛ ֆոնդային բյուջեներով նախատեսված ծախսերը։ Ի դեպ, ծախսերի դեպքում նույնպես թերակատարումն էապես ավելի մեծ է հաստատված պլանի նկատմամբ՝ 9.0%, քանի որ այս դեպքում նույնպես հաստատված բյուջեով պլանավորված մեծությունը՝ 124.9 մլրդ դրամ, ճշտված պլանով նվազեցվել է՝ մինչև 113.7 մլրդ դրամ։
Ինչպես և 2023-ին, հաշվետու տարում ևս, չնայած պլանավորված փոքրիկ պակասուրդին, տարին ավարտվել է քաղաքային բյուջեի զգալի հավելուրդով՝ 3.0 մլրդ դրամ։

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ: