Քաղաքական

18.03.2025 17:50


ՔՊ-ն պառակտում ու թունավորում է Գյումրու մթնոլորտը․ կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ

ՔՊ-ն պառակտում ու թունավորում է Գյումրու մթնոլորտը․ կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ

ՔՊ-ն պառակտում ու թունավորում է Գյումրու մթնոլորտը․ կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ։

ՔՊ-ն քիչ է արցախցիներին թիրախավորելու քաղաքականություն էր վարում, Սփյուռք ու Հայաստան իրար դեմ լարեց, հիմա Գյումրու թաղերն է իրար դեմ հանում, պառակտում, ատելություն սերմանում։ ՔՊ-ի թեկնածուի քարոզարշավի ժամանակ մի գյումրեցու են խոսեցնում, որը ՔՊ-ի թեկնածուի թաղում թիրախավորում ու զազրախոսում է Արցախ թաղամասի (Թուրքի մայլա) հասցեին։ Դա հրապարակվում է ՔՊ-ին սպասարկող լրատվամիջոցով։

Սա բացարձակ անթույլատրելի ու դատապարտելի գործելաոճ է։ Երևանի ՔՊ-ական ջոջերը կարող են շատ պատվերներ տալ, բայց տեղի ՔՊ-ականները պետք է հասկանան, որ ամեն ինչ այս ընտրություններով չի ավարտվելու, ու նման բաները կարող են երկար հիշվել ու հետևանքներ ունենալ։

Ես հասկանում եմ, որ Գյումրու ընտրությունները ՔՊ-ի համար ճակատագրական նշանակություն կունենան, ու դրա համար էլ չափ ու չվան չեն ճանաչում, հատում են բոլոր հնարավոր ու անհնար կարմիր գծերը։ Բայց քանի դեռ շատ ուշ չէ՝ հրաժարվեք այդ պառակտիչ գործելաոճից։ Դադարեցրեք ձեզ հատուկ ոճով ատելություն ու թույն սերմանել գյումրեցիների շրջանում։

Քանի որ այդ պառակտիչ, անթույլատրելի հրապարակային արտահայտությունը հեռարձակվել է ՔՊ-ի թեկնածուի հանդիպման մասին պատմող և իրենց կուսակցությունը սպասարկող լրատվամիջոցով, ապա ՔՊ-ի թեկնածուն պետք է հրապարակավ դատապարտի և ներողություն խնդրի գյումրեցիներից և հատկապես թիրախավորված թաղի բազմահազար բնակիչներից:

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը