Աշխարհ

17.03.2025 14:18


Միխայիլ Սաhակաշվիլուն դատապարտել են ևս 4,5 տարվա ազատազրկման

Միխայիլ Սաhակաշվիլուն դատապարտել են ևս 4,5 տարվա ազատազրկման

Թբիլիսիի դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաhակաշվիլուն դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով 2021թ. աշնանը պետական սահմանն ապօրինի հատելու համար, երբ նա ութ տարվա բացակայությունից հետո գաղտնի վերադարձել էր երկիր։ Այս մասին հայտնել է «Փիրվելի TV»-ն։

Ներկա դատավճիռն արդեն չորրորդն է պետության նախկին ղեկավարի համար։ Երրորդը հայտարարվել է մարտի 12-ին՝ Սաակաշվիլին ինը տարվա ազատազրկման է ենթարկվել բյուջետային միջոցների խոշոր յուրացման գործով։ Դա երեք տարի է ավելացրել վեց տարվա ազատազրկմանը, որը նախկին նախագահը կրում էր 2021-ից ի վեր ևս երկու գործով՝ պատգամավոր Վալերի Գելաշվիլուն ծեծի ենթարկելու և «Վրաստանի միավորված բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանուն սպանողներին ներում շնորհելու համար։

Վարույթում է մնում ևս մեկ գործ Թբիլիսիում 2007թ. ցույցի ուժային ցրման և Imedi հեռուստաընկերության զավթման գործով, որը պատկանում էր գործարար Բադրի Պատարկացիշվիլուն։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը