Նիկոլ Փաշինյանի պարտության քայլերթին մենք պիտի սկիզբ դնենք գյումրեցիներով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
Գյումրիում փոփոխությունները կբերեն համապետական փոփոխությունների, Նիկոլ Փաշինյանի պարտության քայլերթին մենք պիտի սկիզբ դնենք գյումրեցիներով։ Այս մասին Գյումրիում«Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական մեծ հավաքի ժամանակ հայտարարել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը։
«Մեր թասիբն ու արժանապատվությունը պետք է հենց այդտեղ ցույց տանք, պետք է մերժենք Թուրքիայի առաջ դռները բացող և ադրբեջանական օրակարգով շարժվող այս իշխանությանը և սկիզբ դնենք նոր կյանքի, կյանք, որտեղ չի լինելու թշնամանք, ատելություն, պառակտում, որտեղ գլխավոր հարցերում կլինենք միասնական, որտեղ անվտանգությունն ու խաղաղությունը կլինեն իրական, այլ ոչ թե կեղծ»,-նշել է Դերենիկ Մալխասյանը։
Ներկայացնում ենք Դերենիկ Մալխասյանի ելույթն՝ ամբողությամբ․
Սիրելի՛ գյումրեցիներ, հարգելի՛ ընտրող,
«Մայր Հայաստան» դաշինքն այս ընտրություններում ներկայանում է Գյումրու ընթացիկ կառավարման և հեռանկարային զարգացման ծրագրերով: Ազատ տնտեսական գոտու ստեղծման և հարկային ռեժիմի թեթևացման առումով ազատ քաղաքի կարգավիճակ սահմանելու մեր առաջարկը ստորագրահավաքի ժամանակ արժանացել է ավելի քան 7.700 գյումրեցու հավանությանը: Մենք պարտավորվել ենք լսելի դարձնել գյումրեցիների ձայնը և դառնալ պահանջատեր վերը նշված ծրագրերը կյանքի կոչելու համար:
Գյումրիում կառավարման ղեկը ստանձնելու պարագայում մենք հետևողական ենք լինելու, որպեսզի մեր քաղաքը դառնա՝
Հայաստանի բիզնես մայրաքաղաք՝ ազատ տնտեսական գոտու ներդրման և ազատ քաղաքի կարգավիճակ ստանալու միջոցով,
Հայաստանի մշակութային մայրաքաղաք,
Հայաստանի զբոսաշրջության մայրաքաղաք:
Վերը նշված նպատակներն իրագործելու համար անհրաժեշտ են ինչպես տեղական, այնպես էլ համապետական մակարդակի փոփոխություններ: «Մայր Հայաստանը» հանձնառու է ժողովրդի քվեն ստանալու դեպքում հետևողականորեն հասնել դրանց:
Ինչ վերաբերում է քաղաքի ընթացիկ կառավարմանը, ապա մեր ուշադրության կենտրոնում են լինելու բոլոր հրատապ խնդիրները, որոնց լուծումները մենք ունենք: Սկսած բյուջեի արդյունավետ կառավարումից մինչև ասֆալտապատում, թափառող շների խնդրի լուծումից մինչև քաղաքային տրանսպորտի աշխատանքային ժամերի ավելացում, կանաչ տարածքների ավելացումից մինչև պատմամշակութային արժեքների պաշտպանություն, երիտասարդության աջակցությունից մինչև փոքր ու միջին բիզնեսի խթանում, քաղաքի լուսավորությունից մինչև զբոսաշրջության աջակցություն, «խելացի քաղաքի» մոդելի կիրառումից մինչև աղբահանության կառավարում:
Մեր առաջնային քաղաքական խնդիրներից է «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկումը: Առավելագույն նպատակը՝ քաղաքի կառավարման ղեկը ստանձնելը: Մենք հավատում ենք, որ գյումրեցու քվեով կարող ենք կյանքի կոչել մեր ծրագրերը:
Գյումրիում փոփոխությունները կբերեն համապետական փոփոխությունների: Նիկոլ Փաշինյանի պարտության քայլերթին պետք է սկիզբ դնենք մենք՝ գյումրեցիներս: Հենց որ դա արեցինք, կարող ենք հանգիստ խղճով շարունակել գլուխ գովալ ու ասել, որ գովալու գլուխ է, գովում ենք: Մեր թասիբն ու արժանապատվությունը հենց այդտեղ պետք է ցույց տանք: Պետք է մերժենք Թուրքիայի առաջ դռները բացող և ադրբեջանական օրակարգով շարժվող այս իշխանությանը և սկիզբ դնենք նոր կյանքի: Կյանք, որտեղ չի լինի թշնամանք, ատելություն, պառակտում: Որտեղ գլխավոր հարցերում կլինենք միասնական: Որտեղ անվտանգությունն ու խաղաղությունը կլինեն իրական, այլ ոչ թե կեղծ:
«Մայր Հայաստանը» գյումրեցուն ներկայանում է իր անբիծ թիմով, պրոֆեսիոնալ ծրագրերով և ազգային դիմագծով: Մեր քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը հաղթող տեսակ է, ու մենք հավատում ենք, որ ստանալու ենք գյումրեցու աջակցությունը:
Մենք Գյումրիում ու Հայաստանում ուզում ենք փոփոխություն բերել և ունենք գյումրեցու աջակցության կարիքը:
Դրա համար էլ ասում ենք՝ հարգելի՛ գյումրեցի, միացի՛ր, որ փոխենք:
Նիկոլ Փաշինյանի պարտության քայլերթին մենք պիտի սկիզբ դնենք գյումրեցիներով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
Գյումրիում փոփոխությունները կբերեն համապետական փոփոխությունների, Նիկոլ Փաշինյանի պարտության քայլերթին մենք պիտի սկիզբ դնենք գյումրեցիներով։ Այս մասին Գյումրիում «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական մեծ հավաքի ժամանակ հայտարարել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը։