Կարծիք

16.03.2025 21:20


Որքան էլ գժվելու ժամանկներ են, պիտի ոտքի կանգնել, համառորեն պայքարել, կատարել ճիշտ ընտրություն

Որքան էլ գժվելու ժամանկներ են, պիտի ոտքի կանգնել, համառորեն պայքարել, կատարել ճիշտ ընտրություն

Այսօր Գյումրու մարցամշակոթային դահլիճը լի էր հարյուրավոր գյումրեցիներով՝ և ոչ միայն։

Հարյուրավոր հավատացող ու պայքարող աչքեր մեր թիմին ջերմ ընդունելության արժանացրին, և մենք ունեցանք ևս մեկ հնարավորություն ներկայացնելու մեր իրատեսական ծրագրերը, մեր պայքարի նպատակն ու դրան հասնելու ուղիները։

Ամենապայքարող ու հավատացող հայացքով մեզ՝ «Մայր Հայաստան» դաշինքի անդամներիս ողջունեց հարգարժան հրամանատար, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը։

Այն, որ հրամանատարը մեր աջակիցն է ու կիսում է մեր գաղափարները պարտավորեցնող է։

Այն, որ հրամանատարը հավատում է գալիք օրվան, դա կոչ է՝ անգամ ամենադժվարին պահերին հուսալքվել պետք չէ։

Այն, որ չպիտի անտեսենք տրված հնարավորությունը և որ մի մարդու նման պիտի պայքարենք՝ անհերքելի փաստ է։

Որքան էլ գժվելու ժամանկներ են, պիտի ոտքի կանգնել, համառորեն պայքարել, կատարել ճիշտ ընտրություն ու հավատալ՝ մեր վաղվա օրը մեր ձեռքերում է։

Միացի՛ր, որ փոխենք…

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Էմմա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը