«Արդար Ռուսաստան»–ից նախագահի թեկնածու կառաջադրվի Սերգեյ Միրոնովը
«Արդար Ռուսաստան» կուսակցությունը որոշել է իրենց առաջնորդ Սերգեյ Միրոնովին 2012թ. նախագահական ընտրություններին առաջադրել որպես ՌԴ նախագահի թեկնածու։ Կուսակցության գործադիրը միաձայն կողմ է արտահայտվել Միրոնովի թեկնածությանը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրենց թեկնածուներին են առաջադրել նաև «Միացյալ Ռուսաստան» ու «Յաբլոկո» կուսակցությունները՝ համապատասխանաբար Վլադիմիր Պուտինի ու Գրիգորի Յավլինսկու թեկնածությունների առաջադրմամբ։
ՌԴ նախագահական ընտրությունները կկայանան 2012թ. մարտի 4–ին։ Թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի հունվարի 29-ին։