Քաղաքական

15.03.2025 10:02


Պետբյուջեից 25.5 մլն դրամ կտրամադրվի 30 երիտասարդի այցի համար․ «Ժողովուրդ»

Պետբյուջեից 25.5 մլն դրամ կտրամադրվի 30 երիտասարդի այցի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական սփյուռքի հետ կապերը խզած իշխանությունները 25,5 մլն դրամ են հատկացրել 2 շաբաթով սփյուռքի երիտասարդ առաջնորդներին Հայաստան բերելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը պետական գնումների կայքից տեղեկանում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը 25 մլն 597 հազար 065 ՀՀ դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-ի հետ և ձեռք է բերել միջոցառումների կազմակերպմանն առնչվող ծառայություններ։

Համաձայն պայմանագրի՝ Միջոցառումը պետք է կազմակերպվի 2025 թ. սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 5-ը, որին կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած 20-35 տարեկան սփյուռքահայ առավելագույնը 30 (երեսուն) երիտասարդ: Նրանց համար պետությունը առնվազն 3 աստղանի հյուրանոց պետք է 12 օրով ամրագրի Երևանում և Լոռու մարզում, որը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից առավելագույնը 2 կմ հեռավորության վրա պետք է լինի։ Ըստ գնումների փաստաթղթի` հյուրանոցը պետք է վերանորոգված լինի առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում, ունենա առնվազն 30 սենյակ՝ հագեցած հարմարավետ կահավորանքով, առանձնացված լոգասենյակով (լոգախցիկով և սանհանգույցով), ապահովված լինի մշտական տաք և սառը ջրով:

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեկ գնման պայմանագիրն ավելի մանրամասն է կազմում ու հրապարակում, քան, օրինակ, թե ինչ կետեր կան Խաղաղության պայամանագրում։

Բայց այս պայմանագրում չի երեւում՝ ինչպես են ընտրվելու Սփյուռքի առաջնորդները, ինչ սկզբունքով են հրավիրվելու, ինչպես է հավասարությունը պահպանվելու»:

Այս խորագրի վերջին նյութերը