Լրահոս

15.03.2025 07:58


Կոտայքի մարզում բախվել են «Peugeot»-ը և «ՎԱԶ 2109»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է

Կոտայքի մարզում բախվել են «Peugeot»-ը և «ՎԱԶ 2109»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է

Մարտի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Սերգեյ Մ․-ի վարած «Peugeot» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Վոլոդյա Չ․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Այս խորագրի վերջին նյութերը