Քաղաքական

14.03.2025 17:11


Բողոքի ակցիայի ժամանակ անհետ կորած զինվորներից մեկի հոր ինքնազգացողությունը վատացել է. շտապօգնություն են կանչել

Բողոքի ակցիայի ժամանակ անհետ կորած զինվորներից մեկի հոր ինքնազգացողությունը վատացել է. շտապօգնություն են կանչել

Այսօր Կառավարության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ 2020 թվականի 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորներից մեկի հոր ինքնազգացողութունը վատացել է. շտապօգնություն են կանչել։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինվորների հարազատներից մեկը՝ Տաթևիկ Սոհոյանը։

«Մարդիկ լարվում են, նյարդայնանում են անընդհատ այդ թեմաների մասին զրուցելիս, դա է եղել ինքնազգացության վատթարացման պատճառը»,–նշեց նա։

Տաթևիկ Սոհոյանը նշեց, որ բողոքի ակցիայի ընթացքում անհետ կերածների հարազատների հետ երկու անգամ զրուցել է Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանը. նա ակցիայի մասնակիցներին ասել է, որ պետք է լրացուցիչ պարզաբումներ ստանա՝ արդյո՞ք Հայաստանը անհետ կորածների և գերիների վերաբերյալ հայցերից պատրաստվում է հրաժարվել, թե ոչ։

Այս խորագրի վերջին նյութերը