Փաշինյանը ՀՀ-ին առաջարկում է «դուխով» գնալ և՛ անարժանապատվության, և՛ նոր, ավերիչ պատերազմի
Գրեթե բոլոր միջազգային դիտորդները նկատել են, որ այս վերջին լուրը՝ կապված, իբր, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության գալու, տարբեր գնահատականների են արժանացել Փաշինյանի և Ալիևի կողմից:
Փաշինյանը գրեթե չի թաքցնում իր ուրախությունը, որ վերջապես նա կարող է կնքել Ադրբեջանի հետ մի ինչ-որ թղթի կտոր, որը կփորձի հրամցնել Հայաստանի հանրությանը, թե՝ իբր, իրեն վերջապես հաջողվեց պատերազմի վտանգը հեռացնել Հայաստանից:
Ադրբեջանն այլ գնահատականներ է տալիս՝ նշելով, որ Հայաստանի կողմից այս զիջումներն առաջին քայլը պիտի լինեն՝ հաջորդ զիջումների համար:
Իսկ այդ «հաջորդ փուլի» վերաբերյալ արդեն նշվում են հետևյալ խնդիրները, այն է՝ Զանգեզուրի միջանցքի տրամադրում, Հայաստանից «պատերազմի հանցագործների արտահանձնում», 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում «վերաբնակեցման» հարցի լուծում:
Թեև այս հարցերը չեն մտել «մեծ համաձայնագրի» մեջ, Փաշինյանն արդեն ակնարկում է, որ դրանք կարող են քննարկման առարկա դառնալ, սակայն՝ ոչ հիմա: Քանզի ամեն մի փուլ իր խնդիրների լուծման տրամաբանությունը պիտի ունենա, իսկ դրա համար, պիտի հասունացնել հայ հանրությանը:
Թուրքիան չի կարող ուժի դիրքերից ճնշել, քանի որ կան Ռուսաստանի և Իրանի գործոնները: Հենց այդ պատճառով էլ Թուրքիան փորձում է Փաշինյանից կորզել հերթական զիջումները, այսպես կոչված՝ «փափուկ ուժի» միջոցով:
Այդ «փափուկ ուժը» Հայաստանում գործող «թուրքական ազդեցության գործակալական ցանցը» և Ադրբեջանի սպառնալիքներն են:
Բացի այդ, Էրդողանի օգտին է գործում նաև Արևմուտք-Ռուսաստան հակամարտության գործոնը, որը լրացուցիչ ազդակ է Փաշինյանի «համարձակ» քայլերի համար: Այդ համատեքստում այն, ինչ վնաս է Հայաստանի և Ռուսաստանի շահերին, միանգամից ողջունվում է արևմտյան ղեկավարների կողմից, քանի որ Հայաստանում Թուրքիայի ազդեցության մեծացումը, ավտոմատ նշանակում է Մոսկվայի ազդեցության թուլացում: Իսկ որ դրա արդյունքում հայ ժողովուրդը հերթական կորուստն է արձանագրելու, արևմտյան ղեկավարներին ընդհանրապես չի հետաքրքրում:
Եվ վերջապես, ամենամեծ գործոնը, որը մղում է Փաշինյանին Հայաստանը տանել դեպի նոր պատերազմի և խայտառակ զիջումների, դա իր անասնական վախն է Մոսկվայի հանդեպ: Նա գիտի, թե ինչ քայլերի է դիմել և քաջ հասկանում է, որ իր համար դեպի Մոսկվա հետդարձի ճանապարհ չկա:
Հենց այդ պատճառով էլ նա ինքնամոռաց իրեն գցել է Էրդողանի գիրկը՝ մտածելով, որ գոնե այս ամենից հետո թուրքերը իրեն չեն արտահանձնի հայ ժողովրդի դատին, նույնիսկ, եթե ինքը կորցնի իշխանությունը: Սաակաշվիլու օրինակն իր աչքի առջև է, բայց մոռանում է, որ պատմության մեջ եղել է նաև հրեա ժողովրդի դահիճ Էյխմանի օրինակը:
Իսկ որ նա կորցնելու է իր իշխանությունը, հուշում են շատ գործոններ, որոնց շարքում առաջիններից են Գյումրու ընտրությունների սպասվելիք արդյունքները:
Այստեղ, «Էրդողանի Սարիկի» պարտությունից հետո սրընթաց հերթը հասնելու է «Էրդողանի Նիկոլի» պարտությանը, որից հետո Հայաստանի առջև կբացվի իր փրկության ճանապարհը:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am