Լրահոս

10.12.2011 10:44


Հրդեհ Բուզանդի փողոցում

Դեկտեմբերի 10-ին, ժամը 01.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բուզանդի փողոցի թիվ 34 շենքի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել տաս մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման կենտրոնի և փրկարար ուժերի վարչության օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.25-ին, մարվել` 03.11-ին: Այրվել են կառուցվող շենքի 16-րդ հարկում մոնտաժված փայտակաղապարները` 400 քմ:

***

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են առանձնահատուկ բարդ և վտանգավոր իրավիճակում. այրվող տարրերի պարբերաբար փլուզման հետևանքով առաջացել էր հրդեհի բռնման սպառնալիք տասներկուերորդ հարկում մոնտաժված արտաքին լաստակապին և հարակից չորս հարկանի բնակելի տան տանիքին, ուր հրշեջ-փրկարարներն իրականացրել են թափվող տարրերի շիջման և տանիքի հովացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը