Պահանջում են ազատ արձակել «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանին
Ֆեյսբուքցիները պահանջում են ազատ արձակել «Նարեկացի» արվեստի միության նախագահ ՆարեկՀարությունյանին։ Սոցիալական այդ ցանցում «Ազատությո՛ւն Նարեկին» անվամբ խումբ է ստեղծվել։
Նարեկ Հարթյունյանի նկատմամբ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է երկամսյակալանքկիրառել։ Ավելի վաղ «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ–ի գլխավոր հաշվապահ Արթուր Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ նշված է եղել, որ 2009թ. օգոստոսից լինելով «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ գլխավոր հաշվապահը՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դիտավորությամբ, ընկերության փաստացի ղեկավար, այնուհետև տնօրեն Նարեկ Հարությունյանի անմիջական ցուցումով հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում և հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խուսափել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 25 մլն դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:
Բացի այդ, 2010թ. սեպտեմբերի 11-ից մինչև 2011թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում լինելով ընկերության հաշվապահը՝ ընկերության գրասենյակային գործերի կառավարչի, իսկ 2011թ. հունվարից՝ կազմակերպչական գործերով փոխտնօրենի հետ օժանդակել է ընկերության տնօրեն Նարեկ Հարությունյանի՝ հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում և հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտնցնելու միջոցով խոշոր չափերի՝ ավելի քան 38 մլն դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց խուսափելուն:
Պահանջում են ազատ արձակել «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանին
Ֆեյսբուքցիները պահանջում են ազատ արձակել «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանին։ Սոցիալական այդ ցանցում «Ազատությո՛ւն Նարեկին» անվամբ խումբ է ստեղծվել։
Նարեկ Հարթյունյանի նկատմամբ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է երկամսյա կալանք կիրառել։ Ավելի վաղ «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ–ի գլխավոր հաշվապահ Արթուր Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ նշված է եղել, որ 2009թ. օգոստոսից լինելով «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ գլխավոր հաշվապահը՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դիտավորությամբ, ընկերության փաստացի ղեկավար, այնուհետև տնօրեն Նարեկ Հարությունյանի անմիջական ցուցումով հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում և հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խուսափել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 25 մլն դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:

7or.am