Սերբիայի փոխվարչապետը հրաժարական է տվել. նա զբաղվում էր Սերբիայի եվրաինտեգրման հարցերով
Հրաժարական է տվել Սերբիայի փոխվարչապետ Բոժիդար Ջելիչը, ով կառավարությունում զբաղվում էր երկրի եվրաինտեգրման հարցերով։ Ինչպես տեղեկացնում է «Բ–92» հեռուստաալիքը՝ փոխվարչապետի որոշումը պայմանավորված է նրանով, որ պաշտոնական Բրյուսելը մինչև 2012թ. մարտը հետաձգել է Սերբիային ԵՄ–ին անդամագրվելու թեկնածուի կարգավիճակ տրամադրելը։
Երկրի վարչապետ Միրկո Ցվետկովիչն իր հերթին հայտարարել է, թե կփորձի Ջելիչին համոզել, որ պաշտոնից հեռանա.
–Ես գիտեմ, որ փոխվարչապետը շատ լավ է աշխատել, և կարծում եմ, որ նա չպետք է պաշտոնը թողնի,– հայտարարել է վարչապետ Ցվետկովիչը։