Լրահոս

05.05.2009 14:07


Հայտարարություն Արմեն Ավետիսյանի նկատմամբ կատարված մահափորձի կապակցությամբ

Հայ Արիական Միաբանությունը, Հայ ազգայնականների համախմբման խորհուրդը, «Լուսանցք» հասարակական-քաղաքական շաբաթաթերթը իրենց խոր վրդովմունքն ու ցասումն են հայտնում Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի նկատմամբ երեկ՝ մայիսի 4-ին կատարված մահափորձի կապակցությամբ:

Մայիսի 4-ին, ժամը 10:00-ից 12:00-ի հատվածում Արմեն Ավետիսյանին երկու անգամ զանգահարել է ոմն Արկադի ազգային անվտանգությունից: 12:20-ի սահմաններում Արմեն Ավետիսյանը դուրս է եկել գրասենյակից այդ մարդուն հանդիպելու համար՝ «Այրարատ»  կինոթատրոնի («Ռոսիա» տոնավաճառ) տարածքում: Պայմանավորվել էին հանդիպել 12:30-ին: Ժամը 13:10-ին Արմեն Ավետիսյանը զանգահարեց գրասենյակ եւ ասաց, որ հիմա գալիս է: Երբ այդ հիմա-ն անցավ 30 րոպեի սահմանը, զանգահարեցինք, որպեսզի տեսնենք, թե ինչու է ուշանում: Հեռախոսին չպատասխանեց: Մինչեւ ժամը 14:00-ն անընդհատ փորձել ենք կապնվել: Զանգերը գնում էին, բայց պատասխան չկար: 14:00-ից հետո հեռախոսն անջատվեց: Հեռախոսային հաղորդագրություն ուղարկեցինք «հաշվետվության ծրագրով» եւ այդ հաղորդագրության ստացման մասին հաշվետվությունը ստացանք միայն մայիսի 5-ին, ժամը 2:26-ին...

Մինչ այդ, շտապօգնության քաղաքային կայանից տեղեկացել էինք, որ Արմեն Ավետիսյան անուն-ազգանունով կամ իր արտաքինով անհայտ անձ տուժող չի գրանցվել, եւ ժամը 24:00-ի սահմաններում դիմեցինք Կենտրոնի ոստիկանություն: Այնուհետեւ ինքներս սկսեցինք որոնել նրան հիվանդանոցներում եւ պարզվեց, որ Արմեն Ավետիսյանին ծանր վնասվածքներով հայտնաբերել են Էրեբունի հիվանդանոցի մոտ եւ, ըստ հիվանդության պատմության, ժամը 14-ին ընդունվել է Էրեբունի հիվանդանոց: Նրան որպես անհայտ անձ բերել են հիվանդանոցին կից բժշկական քոլեջի մոտից անգիտակից վիճակում բազմաթիվ վնասվածքներով՝ գլխի, կրծքավանդակի, վերջույթների վնասվածքներով եւ գլխուղեղի արյան զեղումով: Օրվա ընթացքում կատարվել են բոլոր հետազոտությունները եւ նրան ցույց է տրվել անհրաժեշտ վիրահատական միջամտություն: Նրա մոտ առկա գլխի գագաթային մասի, կրծքավանդակի եւ սրունքի ստորին երրորդականի միաժամանակյա լուրջ վնասվածքները հուշում են, որ նրա հետ հաշվեհարդար են տեսել, այլ ոչ թե ինչպես ներկայացվում է, վրաերթ է եղել:

... Գիշերը վերոհիշյալ՝ ժամը 2:26-ին, երբ վաղուց արդեն առանց ոստիկանության օգնության գտել էինք Արմեն Ավետիսյանին Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում (ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում, արհեստական շնչառության տակ), մեր հեռախոսին հետադարձ ազդանշան ստացանք, որ Արմեն Ավետիսյանի հեռախոսը միացված է: Զանգեցինք իր համարով եւ մեզ պատասխանողը ներկայացավ որպես հետաքննիչ Գագիկ Հարությունյան եւ ասաց, որ իր մոտ է Արմեն Ավետիսյանի հեռախոսը, այն բերել է Արմեն Ավետիսյանին վրաերթի ենթարկած վարորդը, ով ներկայացել է անձամբ:

Ծանոթ ձեռագիր է չէ՞: Մեր երկրում արդեն սովորական դարձած...

Մենք դիմում ենք ՀՀ իշխանություններին եւ պահանջում, որ ջանք չխնայեն իսկությունը բացահայտելու համար: Եվ կհիշեցնենք Արմեն Ավետիսյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերջերս հղած բաց նամակի վերջնամասից  տողեր («Լուսանցք», թիվ 15, 2009թ.). «Հի­մա դի­մում եմ ՀՀ ­նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նին՝

1. Ես եւ յու­րա­քանչ­յուր հայ կա­րո՞ղ­ ենք մեզ ա­պա­հով զգալ մի երկ­րում, որ­տեղ ԱԱԾ մե­կու­սա­րա­նից փախց­նում են Ադր­բե­ջա­նի հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի վար­ձած մար­դաս­պա­նին (հայ գործիչ­ներ սպանելու պա­տվերով եկած), եւ ոչ-ոք առ այ­սօր չի պա­տժ­­վում կամ պաշ­տո­նա­թող լի­նում:

2. Կա­րո՞ղ­ եմ ես եւ յու­րա­քանչ­յուր հայ ա­պա­հով զգալ մի երկ­րում, որ­տեղ սե­փա­կան տնից, ըն­տա­նի­քից կա­րող են ում ու­զեն, երբ ուզեն՝ գո­ղա­նան ու տա­նեն ինչ­պես հայ, այն­պես էլ օ­տար «ա­մե­նա­կա­րող­նե­րը»:

3. Կա­րո՞ղ­ է մի երկ­րում պաշ­տ­­պան­ված լի­նել հա­յա­գի­տութ­յու­նը (եւ ամեն հայկա­կան բան), երբ հայ ան­հատն ան­գամ անվ­տանգ չի զգում ի­րեն իր հայրենիքում, իսկ գոր­ծա­կալ­նե­րը վխտում եւ տնօ­­րի­նում են մեր ազ­գի ճա­կա­տա­գի­րը:

 Եվ վեր­ջա­պես՝

4. Կա­րո՞ղ­ եմ ես կամ յու­րա­քանչ­յուր հայ պա­հան­ջել, որ նման ի­րա­վի­ճա­կում հնա­րա­­վո­րութ­յուն ըն­ձեռն­վի սե­փա­կան զեն­քով (օ­րի­նա­կան) կամ ցան­կա­ցած մի­ջոց­նե­րով պաշտ­պա­նե­լու ան­ձը, ըն­տա­նի­քը, ազգն ու հայ­րե­նի­քը:

Ե­թե ոչ՝ ա­պա ո՞րն­ է Ձեր խոր­հուր­դը, հար­գար­ժա՛ն ՀՀ նա­խա­­գահ:

Ար­մեն Ա­վե­տիս­յան

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան ա­ռաջ­նորդ»:

Հայ Արիական Միաբանություն

Հայ ազգայնականների համախմբման խորհուրդ

«Լուսանցք» հասարակական-քաղաքական շաբաթաթերթ

Այս խորագրի վերջին նյութերը