Լրահոս

09.12.2011 18:00


ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը Հայաստանի արտգործնախարարին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

Դեկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար դեսպան Թրայան Լավրենթիու Հրիսթեային` հավատարմագրերի պատճենի հանձնման  կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց վերջինիս` հույս հայտնելով, որ ԵՄ պատվիրակության ղեկավարն իր գործունեությամբ կնպաստի Հայաստան-ԵՄ արդյունավետ փոխգործակցության խորացմանը եւ ընդլայնմանը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` Թրայան Հրիսթեային նշեց, որ ԵՄ-Հայաստան համագործակցության ներկա բարձր մակարդակը մեկ անգամ եւս վկայում է հարաբերությունների զարգացման երկուստեք շահագրգռվածության մասին եւ հավաստիացրեց, որ կանի առավելագույնն այդ գործընկերության առավել ամրապնդման համար:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության հարցերի լայն շրջանակ մասնավորապես՝ Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքի, մուտքի արտոնագրային ռեժիմ դյուրացման, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը