Կարծիք

09.03.2025 11:21


Երբ բոյկոտն ազդում է նույնիսկ Մարտի 8-ի «անվճար» միջոցառումների վրա

Երբ բոյկոտն ազդում է նույնիսկ Մարտի 8-ի «անվճար» միջոցառումների վրա

Անցած տարի մարտի 8-ին Երևանի քաղաքային իշխանությունները որոշել էին գոնե այդ օրը ժեստ անել կանանց ու աղջիկների նկատմամբ՝ ապահովելով անվճար երթևեկություն հանրային տրանսպորտով։ Սակայն, այս տարի այդ «նվերը» չեղավ։

Հետաքրքիր զուգադիպությո՞ւն է, թե՞ «բոյկոտի էֆեկտ»՝ թողնում ենք ձեզ։ Բայց փաստը մնում է փաստ․ բոյկոտն այնպիսի թափ է առել, որ իշխանությունները հասկանում են՝ ձևական նվերներով չեն կարող մեղմել հասարակական դժգոհությունը։ Մարդիկ չեն մոռանում, որ իրենց գումարները հավաքում են անարդար թանկացումների միջոցով, իսկ հետո փորձում կոսմետիկ քայլերով ստեղծել բարի կամքի իմիտացիա։

Հուշում՝ Ապրիլի 7-ին անվճար դարձրեք։

Եթե իսկապես մտահոգ եք կանանց ու աղջիկների մասին, ապա Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնին, գոնե կրկնեք անցյալ տարվա «առատաձեռնությունը»։ Բայց հասարակությունն էլ իր հերթին պետք է հասկանա, որ խնդիրը ոչ թե մեկ օրվա անվճար երթևեկությունն է, այլ այն, որ հանրային տրանսպորտը պետք է հասանելի լինի բոլորին՝ արդար ուղեվարձով, ոչ թե անընդհատ թանկացվող «բարեփոխումներով»։

Ամեն դեպքում, այս տարվա «լուռ» մարտի 8-ը ևս մեկ ապացույց էր, որ բոյկոտը գործում է։ Իսկ պայքարը շարունակվում է։

#բոյկոտ

#Շնորհակալություն

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը