Լրահոս

09.12.2011 17:48


Հյուրանոցի տեսանյութն արդարացրե՞լ է Ստրոսս–Կանին

Հյուրանոցի տեսանյութն արդարացրե՞լ է Ստրոսս–Կանին

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս–Կանի գործում նոր տվյալներ են հայտնվել, որոնք ապացուցում են նրա անմեղությունը։ Ֆրանսիական հեռուստաալիքը հրապարակել է Նյու–Յորքի «Sofitel» հյուրանոցի տեսախցիկի ձայնագրած տեսանյութը։ Կադրերը հաստատում են, որ նրա նկատմամբ մեղադրանքները շինծու էին։

Տեսանյութն անուղղակիորեն հաստատում է, որ սպասուհին կեղծ վկայություն է տվել։ Կադրերում հստակ երևում է՝ ինչպես է Ստրոսս–Կանը դուրս գալիս իր համարից, ապա հյուրանոցից և տաքսի նստում։ Այդ ամենը նա անում է առանց շտապելու, ոչ այնպես, ինչպես այն մարդը, ով ցանկանում է թաքնվել հանցագործության վայրից։

Սպասուհին՝ Նավիսատու Դիալոն, նույնպես չի շտապում։ Նա դանդաղ մտնում է հյուրանոց և ինչ–որ մեկին է սպասում ներսում։ Սակայն քննության ժամանակ նա պնդում էր, թե ինքը հազիվ է կարողացել ազատվել Ստրոսս–Կանից։ Մեկ այլ կադրում սպասուհին մոտենում և զրուցում է անվանգության աշխատակիցների հետ: Նրանց զրույցից հետո անվտանգության աշխատակիցներից մեկը գրկում է մյուսին, և պարային շարժումներով արտահայտում անթաքույց ուրախությունը:

Սակայն սպասուհու փաստաբանը կարծում է, որ տեսանյութը ոչինչ չի նշանակում, և դրա հիման վրա իր պաշտպանյալը չի կարող մեղադրվել կեղծ վկայություն տալու համար։

Այս խորագրի վերջին նյութերը