Լրահոս

09.12.2011 17:37


Քննարկում` Հայաստանում միգրացիոն վիճակագրական տեղեկատվության հավաքագրման վերաբերյալ

2011թ. դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ տեղի ունեցավ միգրացիոն վիճակագրության ճշգրտման և թարմացման հնարավորությունների վերաբերյալ կլոր սեղան քննարկում` նպաստելու միգրացիայի ավելի նպատակային կառավարմանը:

Միջոցառմանը մասնակցող հետազոտողները, սոցիոլոգներն ու ազգագրագետները դիտարկեցին միգրացիոն տեղեկատվության հավաքագրման բարելավման ուղիներն ու միգրացիայի վերաբերյալ առավել վստահելի տեղեկատվության աղբյուրները: Քննարկման թեմաներից էին  նաև` միգրացիայի ազդեցությունը տարբեր սոցիալական խմբերի վրա և միգրանտների պրոֆիլավորման հարցեր:

«ԵԱՀԿ երևանյան գրասենյակն աջակցել է Հայաստանի համապատասխան մարմինների` միգրացիոն հոսքերի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու, միգրացիոն կառավարմանը վերաբերող փաստաթղթեր մշակելու  ջանքերին, անդրադարձել աշխատանքային միգրանտների և վերադարձողների խնդիրներին: Հուսով եմ` այս միջոցառումը նպաստեց ավելի վստահելի տեղեկատվություն ստանալու գործիքների կատարելագործմանը` միգրացիայի ավելի նպատակային կառավարման քաղաքականություն իրականացնելու նպատակով», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան:

Այս խորագրի վերջին նյութերը