Լրահոս

09.12.2011 17:40


ԱՄՆ բանակում օրինականացվել է կենդանիների հետ սեքսը

ԱՄՆ բանակում օրինականացվել է կենդանիների հետ սեքսը

ԱՄՆ Սենատն անցած շաբաթ ռազմական բյուջեի մասին նոր օրինագիծ է ընդունել, որտեղ առկա է մի կետ, որը չեղյալ է հայտարարում Զինվորական արդարադատության օրենսգրքի՝ անասնապղծությանն ու կենդանիների հետ սեռական կապերին առնչվող125–րդ հոդվածը, որտեղ իր հերթին ֆիքսված է նաև միասեռական կապերի արգելքի մասին դրույթը։ Հետևաբար, չեղյալ հայտարարելով 125-րդ հոդվածը, ամերիկյան բանակում պաշտոնապես չեն արգելվում թե՛ միասեռամոլությունը, թե՛ անասնապղծությունը։

Օրինագիծն ընդունվել է անցած շաբաթ. դրան կողմ է քվեարկել 93 սենատոր, դեմ՝ 7։ Գործակալությունն ընդգծում է, որ օրինագծի նպատակն էր չեղյալ հայտարարել նույն սեռի ներկայացուցիչների միջև սեռական հարաբերություններն արգելող  դրույթը։ Սակայն, ինչպես նշել է Սենատում զինված ուժերի գործերի կոմիտեի ղեկավար Կառլ Լևինը, միասեռ սեռական հարաբերությունների արգելքը չեղյալ հայտարարելն ավելի շատ ձևական էր, քանի որ բանակում նույն սեռի ներկայացուցիչների միջև սեռական հարաբերությունները Գերագույն դատարանի կողմից թույլատրվել էին դեռևս 2003 թվականին։

Փաստաթուղթն ընդունվել է դեռ դեկտեմբերի մեկին, սակայն միայն հիմա են լրագրողները տեղեկացել մանրամասների մասին ու ստացել համապատասխան պարզաբանում։

Այս խորագրի վերջին նյութերը