Քաղաքական

07.03.2025 08:49


Բարձրաստիճան պաշտոնյաները թանկարժեք նվերներ են ստացել․ «Ժողովուրդ»

Բարձրաստիճան պաշտոնյաները թանկարժեք նվերներ են ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը հաճելի անակնկալներով է ուղեկցվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Նիկոլ Փաշինյանի համար:

Հիշեցնենք, որ Երևանում փետրվարի 25-ին կայացավ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը, որից մեկ օր առաջ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլ Ուշակովի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս հանդիպման ընթացքում Փաշինյանը առանց նվեր չի մնացել։

Նիլ Ուշակովսի գլխավորած պատվիրակության կողմից Փաշինյանը ստացել է 232 հազար 904 ՀՀ դրամ արժեցող 2 գրիչ։ Համաձայն նվերի բնութագրի՝ գրիչները եղել են Waldmann Edelfeder ապրանքանիշի, որից մեկը եղել է գնդիկավոր, մյուսը՝ գրիչ-փետուր՝ Parlamentum Europeum գրությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գրիչները եղել են 925 հարգի արծաթից և ձեռագործ։

Նույն անձից ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս նվեր է ստացել, որը արժեցել է 232 հազար 904 ՀՀ դրամ և կրկին Waldmann Edelfeder ապրանքանիշի»:

Այս խորագրի վերջին նյութերը