Դեկտեմբերի 8-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մոտից բերման են ենթարկել երեք երիտասարդի:
Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 2,8 և 4.4 գրամանոց երկու փաթեթ` կանեփանման զանգվածով, 0,7 գ դեղնականաչավուն զանգված` ծխախոտատուփի մեջ, ինչպես և գաղտնի փականով դանակ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով