Լրահոս

09.12.2011 17:22


Լևոն Զուրաբյանը ԲՀԿ–ի հայտարարությունը համարում է նորմալ և ադեկվատ

Լևոն Զուրաբյանը ԲՀԿ–ի հայտարարությունը համարում է նորմալ և ադեկվատ

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ իրենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պաշտոնական արձագանք չեն էլ սպասել:

«Քաղաքագիտական վերլուծությունը չի ենթադրում պատասխան»,-ասել է Զուրաբյանը:

Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն «ի գիտություն ընդունելուն», ՀԱԿ-ի համակարգողն ասել է.

«Այդ պատասխանը համարում եմ նորմալ և ադեկվատ՝ ստեղծված քաղաքական իրավիճակում»:

Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանի» դեմ սկսված ճնշումներն ակնհայտ են, դա այսօր հերքում են միայն ոստիկանապետն ու իշխող Հանրապետական կուսակցությունը:

«Նույնիսկ ԲՀԿ-ի պատգամավորներն են ուղիղ տեքստով խոսել այդ մասին»,–ասել է Զուրաբյանը՝ կարծիք հայտնելով, որ Սերժ Սարգսյանը հստակ նպատակ է դրել ճնշումների միջոցով հնազանդեցնել Գագիկ Ծառուկյանին և հարկադրել ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով գնալ ընտրությունների, որպեսզի ԲՀԿ-ի ռեսուրսն ուղղվի իշխանությունների և ՀՀԿ-ի հաղթանակին, իսկ եթե դա չստացվի` ոչնչացնել ԲՀԿ-ի ռեսուրսները: Եթե «Բարգավաճ Հայաստանը» կարողանա դիմակայել այդ ճնշումներին և իր մեջ ուժ գտնել ընդդիմություն դառնալու համար, ապա ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցելու հեռանկարը, ըստ Լևոն Զուրաբյանի, կարող է իրական դառնալ:

Այս խորագրի վերջին նյութերը