Այսօր Մոսկվայի Կոռնեյչուկի անվան փողոցում մի տղամարդ դանակը ձեռքին 8-12 մարդու հարվածներ է հասցրել։ Մտնելով դեղատուն՝ նա դանակով հարվածել է բոլոր ներկաներին, ապա դուրս եկել ու առանց որևէ պատճառի շարունակել հարվածել անցորդներին։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։
«Ըստ նախնական տվյալների՝ Կոռնեյչուկի փողոցում տուժած մարդկանց թիվը տատանվում է 8-12-ի սահմաններում։ Որոշ ժամանակ անց ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին, ով գտնվել է սուր փսիխոզային վիճակում։ Ըստ որոշ տվյալների՝ նա թմրամոլ է, սակայն այս տեղեկատվությունը դեռ ճշտվում է»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը պարզել է, որ ձերբակալվածը 1984–ին ծնված Ալեքսեյ Արբուզովն է։ Նրան փոխանցել են հոգեբուժարանի շտապ օգնության աշխատակիցներին։
Մոսկվայում տղամարդը դանակով 8–12 մարդու է վնասել