Բրիտանիան չի համաձայնվել ԵՄ–ի հետ ընդհանուր բյուջեի համաձայնագրին
Եվրամիության 23 երկրների առաջնորդները համաձայնության են եկել բյուջետային քաղաքականության ինտեգրման վերաբերյալ՝ որոշելով գործել Մեծ Բրիտանիայից և եվրագոտում չգտնվող ևս մի քանի երկրներից առանձին, որոնց հետ չի հաջողվել գալ փոխհամաձայնության։
Չնայած ավելի քան 10 ժամ տևած բանակցություններին՝ Եվրամիության առաջնորդներին այդպես էլ չի հաջողվել միաձայն ընդունել ԵՄ շրջանակներում ֆինանսական կարգավորման համաձայնագիրը։
Գործող օրենսդրության համաձայն՝ Եվրամիության հետ առնչվող ցանկացած փաստաթուղթ պետք է հաստատվի նրա մեջ մտնող բոլոր երկրների կողմից, սակայն Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հրաժարվել է ստորագրել այն։
«Մենք ցանկանում ենք, որ ԵՄ երկրները միավորվեն՝ համատեղ լուծելու իրենց խնդիրները։ Սակայն այդ որոշումը հնարավոր է ամրագրել միայն միասնական շուկայի պաշտպանական մեխանիզմների առկայության դեպքում։ Առանց այդ երաշխիքների նման փաստաթուղթ ստորագրել պետք չէ։ Ավելի լավ է հնարավորություն տրամադրել այդ երկրներին ինքնուրույն լուծել այդ խնդիրները,–ասել է Քեմերոնը և ավելացրել,–սա ծանր, բայց ճիշտ որոշում էր»։
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ բրիտանացիների պայմաններն անընդունելի են, քանի որ հենց միասնական կարգավորիչ մեխանիզմների բացակայությունն է ներկայիս խնդիրների պատճառ դարձել։
Մեծ Բրիտանիայի օրինակին են հետևել նաև Հունգարիան, Շվեդիան և Չեխիան։