Լրահոս

05.03.2025 19:13


Երևանում երթուղային ավտոբուսը բախվել է «Porshe»-ին. կա տուժած

Երևանում երթուղային ավտոբուսը բախվել է «Porshe»-ին. կա տուժած

Երևանում երթուղային ավտոբուսը բախվել է «Porshe»-ին, առկա է վառելիքի արտահոսք։ Տեղեկությունը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է ժամը 14:48-ին, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Porshe» մակնիշի ավտոմեքենան և «Zhong Tong» մակնիշի երթուղային ավտոբուսը, կա տուժած․ առկա է վառելիքի արտահոսք։

Տուժածին տեղում ցուցաբերվել է օգնություն։

Այս խորագրի վերջին նյութերը