Կաթոլիկ եկեղեցին պետք է հարկվի Իտալիայի տարածքում իրեն պատկանելիք անշարժ գույքի համար։ Նման պահանջով է հանդես եկել Իտալիայում ինտեգրման ու համագործակցության նախարար Անդրեա Ռիկարդին։ Խոսքը, սակայն, այն օբյեկտների մասին է, որոնք թեև չունեն կոմերցիոն կարգավիճակ, բայց եկամուտ ունեն։
Օրինակ՝ եկեղեցին հարկ չի վճարում, եթե իրեն պատկանող հյուրանոցում կա աղոթարան։ Նման օբյեկտների թվին են դասվում ֆրանսիական խոհանոցի տեսականի առաջարկող «Eau Vive» ռեստորանը և չորսաստղանի «Ponte Sisto» հյուրանոցը։ Միայն Հռոմում այս օբյեկտներից ստացվում է տարեկան 25,5 մլն եվրո եկամուտ։
Միաժամանակ Ռիկարդին ընդգծել է, որ լուրջ բախում եկեղեցու հետ չպետք է լինի։
Եկեղեցին այս ամենին արձագանքել է՝ հայտարարելով, որ նման օբյեկտներից ստացած եկամուտն օգտագործվում է գերազանցապես բարերարության նպատակներով։
Իտալիան կստիպի կաթոլիկ եկեղեցուն հարկեր վճարել