Գալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրախախտումները և ընտրակեղծիքները բացառելու համար արդյոք ՀՀԿ–ն պատրա՞ստ է համագործակցել այն ուժերի հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել՝ պայքարելու հանուն ազատ և արդար ընտրությունների «7օր»–ի հարցին ՀՀԿ Գյումրու 3 շրջանային կազմակերպության նախագահ Բորիս Ալեքսանովը պատասխանել է հարցով. «Իսկ ո՞վ ումից է սպասում ընտրակեղծիքներ»:
«Հիմնականում ՀՀԿ-ից են սպասում, քանի որ իշխող կուսակցությունն է և ընտրություններ կեղծելու համար հսկայական ռեսուրսներ ունի իր տիրապետության տակ» դիտարկմանը Բորիս Ալեքսանովն արձագանքել է. «Այդպիսի ռեսուրսներ միայն մենք չունենք. ովքեր խոսում են ընտրակեղծիքների դեմ պայքարից, հավանաբար նրանք էլ պատրաստվում են ընտրությունները կեղծել, իսկ ՀՀԿ–ն շահագրգռված է, որ խորհրդարանական ընտրություններն ազատ և արդար լինեն, և մենք ամեն ինչ անելու ենք որակյալ ընտրություններ անցկացնելու համար»,- ասել է ՀՀԿ Գյումրու 3 շրջանային կազմակերպության նախագահը:
Հարցին՝ ինչո՞վ է երաշխավորում, որ ՀՀԿ–ն իր ռեսուրսները չի օգտագործի ընտրություններ կեղծելու համար, Բորիս Ալեքսանովը պատասխանել է.
–Դե, ՀՀԿ–ն այն կուսակցություններից է, որն աշխատում է ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ ամբողջ ժամանակահատվածում, և ուղղակի անհրաժեշտություն չկա ընտրությունները կեղծել:
ՀՀԿ–ն չի՞ պատրաստվում ընտրությունները կեղծել

Դերենիկ Մալխասյան
Գյումրի