Մեր թիմի նպատակը Գյումրիում վիճակ փոխելն է, քաղաքի կյանքը բարելավելն է, Գյումրին ներկա իշխանություններից ազատելն է, մեր քաղաքին նոր դիմագիծ տալն է
Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ գյումրեցիներ
Որոշել եմ որպես ավագանու անդամության թեկնածու մասնակցել Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին: Այս որոշումը կայացրել եմ՝ խորապես վերլուծելով մեր քաղաքի ներկա վիճակը, զարգացման ներուժը և իմ անելիքներն այս ոլորտում:
Անհնար է չնկատել, որ բազմաթիվ ոլորտներում Գյումրիում, մեղմ ասած, բացթողումներ կան։ Դեռ քաղաքական հարցերը մի կողմ եմ դնում:
Մեր քաղաքն իր զարգացվածությամբ չպետք է զիջի որևէ այլ քաղաքի։ Այն պիտի դառնա մշակույթի, կրթության, նորարությունների, բիզնեսի կենտրոն։ Բոլոր նախադրյալը կան: Հատկապես երբ իրագործվի ազատ տնտեսական գոտի ստեղծելու մեր առաջարկը:
Իմ առաջադրվելը և քաղաքական գործընթացի մաս դառնալը պատահական որոշում չէ: Իմ մասնավոր գործունեության մեջ ունեցած հաջողություններիցս հետո գիտակցում եմ, որ անհատական բարեկեցությունը հանրային շահի մի մասն է և պետք է անել այնպես, որ քո շուրջը նույնպես դրական միջավայր լինի։ Մեր քաղաքը պետք է ձերբազատվի աղետի գոտու և աղքատի պիտակից:
Ավագանու ընտրություններին մասնակցելու եմ «Մայր Հայաստան» դաշինքով, ինչը բնական է, որովհետև այդ ուժի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ երկար ճանապարհ ենք անցել:
Մեր ցուցակը Գյումրիում գլխավորելու է գործարար, «Մենք» նախաձեռնության հիմնադիր Կարեն Սիմոնյանը: Կարենն իմ ընկերն է: Նրան ճանաչում եմ հայկական բանակի հատուկ նշանակության զորքերում ծառայելու տարիներից: Նրան գիտեմ որպես խոսքի տեր, գործունյա և կառավարման բարձր որակներ ունեցող մարդ: Նրա տեսակը վստահ եմ, որ սպասարկելու է Գյումրիի, գյումրեցու շահերը:
Մեր թիմի նպատակը Գյումրիում վիճակ փոխելն է, քաղաքի կյանքը բարելավելն է, Գյումրիում զարգացում ապահովելն է, Գյումրին ներկա իշխանություններից ազատելն է, մեր քաղաքին նոր դիմագիծ տալն է՝ նոր գաղափարներով, նոր քաղաքապետով, համարձակ որոշումներով, ազնիվ մղումներով:
Միացի՛ր, որ փոխենք:
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Տարոն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից