Ավստրալիայում կյանքից հեռացել է պլազմայի ռեկորդակիր դոնորը, որը փրկել է 2,4 միլիոն երեխայի կյանք (լուսանկար)
Ավստրալիայում մահացել է աշխարհի ամենապրոդուկտիվ դոնորներից մեկը՝ Ջեյմս Հարրիսոնը:Նրա արյան պլազման փրկել է 2,4 միլիոն նորածնի կյանք, քանի որ այն պարունակում էր հազվագյուտ իմունոգոլոբուլին (anti-D), որն օգտագործվում է հատուկ շիճուկ ստեղծելու համար։ Այն ներարկվում է բացասական Rh գործոնով հղի կանանց՝ մոր և երեխայի միջև Rh կոնֆլիկտը կանխելու համար:
Ինչպես գրում է BBC-ն, Հարրիսոնն 88 տարեկիան էր: Նա մահացել է Նոր Հարավային Ուելս նահանգի ծերանոցներից մեկում: Ավստրալական Կարմիր խաչի արյան ծառայությունը Հարրիսոնի մահախոսականում գրել է, որ նա որոշել էր դոնոր դառնալ 14 տարեկանում՝ կրծքավանդակի մեծ վիրահատության ժամանակ արյան փոխներարկում ստանալուց հետո: Հարրիսոնը սկսել է պլազմա նվիրաբերել 18 տարեկանից և շարունակել է դա անել երկու շաբաթը մեկ՝ մինչև 81 տարեկանը: 2005 թվականին նա սահմանել է ամենաշատ նվիրաբերված պլազմայի համաշխարհային ռեկորդը:
Հարրիսոնի դուստրը՝ Թրեյսի Մելոշիփը, պատմել է, որ հայրը շատ հպարտ էր, որ փրկել է այդքան շատ կյանքեր:
Հակառեզուսի իմունոգոլոբուլինի շիճուկի ներարկումները (հայտնի է նաև որպես anti-D) կանխում են պտղի և նորածնի հեմոլիտիկ հիվանդության զարգացումը: Այն առաջանում է մոր և չծնված երեխայի արյան միջև անհամատեղելիության պատճառով, երբ մայրն ունի բացասական Rh գործոն, իսկ երեխան՝ դրական Rh գործոն: Հղի կնոջ իմունային համակարգը սաղմի արյան բաղադրիչներն ընկալում է որպես օտար մարմին և արտադրում է հակամարմիններ, որոնք հարձակվում են սաղմի վրա: Սա կարող է լրջորեն վնասել երեխայի առողջությանը՝ առաջացնելով ծանր անեմիա, սրտի անբավարարություն և նույնիսկ մահ։
Մինչ գիտնականները կստեղծեին այս դեղամիջոցը 1960-ականների կեսերին, հեմոլիտիկ հիվանդություն ունեցող յուրաքանչյուր երկրորդ երեխան մահանում էր:
Առայժմ հայտնի չէ, թե ինչու էր Հարրիսոնի արյունն այդքան հագեցած այս իմունոգոլոբուլիններով։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ դա կարող է կապված լինել դեռահաս տարիքում արյան փոխներարկման հետ:
Ըստ մասնագետների՝ ներկայում Հարրիսոնի պես կանոնավոր դոնորների խիստ պահանջ կա:
Ավստրալիայում կյանքից հեռացել է պլազմայի ռեկորդակիր դոնորը, որը փրկել է 2,4 միլիոն երեխայի կյանք (լուսանկար)
Ավստրալիայում մահացել է աշխարհի ամենապրոդուկտիվ դոնորներից մեկը՝ Ջեյմս Հարրիսոնը: Նրա արյան պլազման փրկել է 2,4 միլիոն նորածնի կյանք, քանի որ այն պարունակում էր հազվագյուտ իմունոգոլոբուլին (anti-D), որն օգտագործվում է հատուկ շիճուկ ստեղծելու համար։ Այն ներարկվում է բացասական Rh գործոնով հղի կանանց՝ մոր և երեխայի միջև Rh կոնֆլիկտը կանխելու համար:
Ինչպես գրում է BBC-ն, Հարրիսոնն 88 տարեկիան էր: Նա մահացել է Նոր Հարավային Ուելս նահանգի ծերանոցներից մեկում: Ավստրալական Կարմիր խաչի արյան ծառայությունը Հարրիսոնի մահախոսականում գրել է, որ նա որոշել էր դոնոր դառնալ 14 տարեկանում՝ կրծքավանդակի մեծ վիրահատության ժամանակ արյան փոխներարկում ստանալուց հետո: Հարրիսոնը սկսել է պլազմա նվիրաբերել 18 տարեկանից և շարունակել է դա անել երկու շաբաթը մեկ՝ մինչև 81 տարեկանը: 2005 թվականին նա սահմանել է ամենաշատ նվիրաբերված պլազմայի համաշխարհային ռեկորդը:
Հարրիսոնի դուստրը՝ Թրեյսի Մելոշիփը, պատմել է, որ հայրը շատ հպարտ էր, որ փրկել է այդքան շատ կյանքեր:
Հակառեզուսի իմունոգոլոբուլինի շիճուկի ներարկումները (հայտնի է նաև որպես anti-D) կանխում են պտղի և նորածնի հեմոլիտիկ հիվանդության զարգացումը: Այն առաջանում է մոր և չծնված երեխայի արյան միջև անհամատեղելիության պատճառով, երբ մայրն ունի բացասական Rh գործոն, իսկ երեխան՝ դրական Rh գործոն: Հղի կնոջ իմունային համակարգը սաղմի արյան բաղադրիչներն ընկալում է որպես օտար մարմին և արտադրում է հակամարմիններ, որոնք հարձակվում են սաղմի վրա: Սա կարող է լրջորեն վնասել երեխայի առողջությանը՝ առաջացնելով ծանր անեմիա, սրտի անբավարարություն և նույնիսկ մահ։
Մինչ գիտնականները կստեղծեին այս դեղամիջոցը 1960-ականների կեսերին, հեմոլիտիկ հիվանդություն ունեցող յուրաքանչյուր երկրորդ երեխան մահանում էր:
Առայժմ հայտնի չէ, թե ինչու էր Հարրիսոնի արյունն այդքան հագեցած այս իմունոգոլոբուլիններով։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ դա կարող է կապված լինել դեռահաս տարիքում արյան փոխներարկման հետ:
Ըստ մասնագետների՝ ներկայում Հարրիսոնի պես կանոնավոր դոնորների խիստ պահանջ կա:
Աղբյուրը՝ tert.am